HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կուտակումներ Գառնիի 27/1 ընտրատեղամասի մոտ

Գառնու 27/1 ընտրատեղամասի շենքի բակում մի խումբ տղամարդիկ են հավաքված։ Հանձանաժողովի նախագահին ուղղված մեր այն դիտարկմանը, որ ըստ օրենքի` տեղամասից 50 մ շառավղով կուտակումներ չպետք է լինեն, Արմեն Գասպարյանը պատասխանեց՝ «Ի՞նչ անեմ, դարպասից դուրս հանե՞մ»։ Օրենքի ես մեկ հիշեցումից հետո նշեց, որ ոստիկանին կմիջնորդի, որ այդ մարդկանց դուրս բերեն տարածքից։ Զգուշացումից հետո միայն հավաքվածները դարպասներից այն կողմ անցան՝ կրկին չպահպանելով 50 մ սահմանափակումը։

Հիշեցնենք, որ գառնեցիներն այսօր ընտրելու են համայնքի ղեկավար և ավագանու անդամներ։ Համայնքի ղեկավարի թեկնածությունում առաջադրվել են չորս գառնեցիներ՝ «Գառնի» ՍՊԸ-ի տնօրեն Արուսյակ Այվազյանը, գործող համայնքապետ Աշոտ Վարդանյանը,  Ա. Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոնի տնօրեն Տիգրան Կարապետյանը և «Կալինա-Դվին» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ահարոն Սահակյանը։

Բացի Տիգրան Կարապետյանից, ով ՀՅԴ կուսակցության անդամ է, առաջադրված երեք թեկնածուները, ըստ գրանցման տվյալների, անկուսակցական են։ Արուսյակ Այվազյանը և Աշոտ Վարդանյանը ինքնաառաջադրվել են, մյուս երկու թեկնածուները առաջադրվել են կուսակցությունների կողմից. Տիգրան Կարապետյանի թեկնածությունն առաջադրել է ՀՅԴ-ն, Ահարոն Սահակյանինը՝ ՀՀԿ-ն։

Իսկ ավագանու անդամի համար թեկնածություն են առաջադրել 23-ը, որից կընտրվի 11 անդամ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter