
Սևանում քաղաքացին չկարողացավ իրացնել իր ընտրելու իրավունքը
Սևանի Սայաթ-Նովա 20 հասցեի բնակիչ Ֆելիքս Գոնչոյանը չկարողացավ իրացնել իր ընտրելու իրավունքը: Նրա փոխարեն արդեն ստորագրված էր: Ֆելիքս Գոնչոյանն ասաց, որ իր որդին է առավոտյան եկել ընտրությանը, հավանաբար նա էլ ստորագրել է, քանի որ որդու անվան մոտ ստորագրություն չկար:
Հանձնաժողովի նախագահ Պետրոս Մովսիսյանը հեռախոսով զրուցեց տարածքային ընտրական հանձնաժողոի նախագահի տեղակալի հետ, ով էլ հրահանգեց մարել Ֆելիքս Գոնչոյանի քվեաթերթիկը: Նա այլևս չի կարողանա ընտրել:
Հիշեցնենք, որ Սևանում այսօր քաղաքապետի և ավագանու ընտրություններ են: Քաղաքապետի երեք և ավագանու 25 թեկնածու կա. Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը` Հանրապետական կուսակցությունից և երկու անկուսակցական թեկնածուներ` Սևան Ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը և Արա Սմբատյանը:
Սևանի 23/04 ընտրատեղամասում առավոտվանից ակտիվ ընտրություններ են ընթանում: Կուտակումներ են ոչ միայն ներսում, այլև նաև ըտրատեղամասի դռան մոտ:
Մեկնաբանել