Կուտակումներ և իրարանցում Գեղաշենի 27/2 ընտրատեղամասում
Տրդատ Մուշեղյան
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այսօր ընտրում են համայնքի ղեկավար և ավագանու անդամներ։ Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ` գործող գյուղապետ, անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական Կարեն Անտոնյանը, անկուսակցական Առաքել Գրիգորյանը և ՀՀԿ-ն ներկայացնող Սարգիս Մանուկյանը։
Քիչ առաջ տարեց կնոջը օգնող անձնավորությունը առանց գրանցամատյանում գրանցվելու նրա հետ մտավ քվեախցիկ` հաձնաժողովի նախագահի թույլտվությամբ։ Մեր հարցին, թե ինչու այդ անձը չգրանցվեց, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ հետո կգրանցվի։
Նշենք, որ ըստ ցուցակների համայնքն ունի 3103 ընտրող, որոնք իրենց սահմանադրական իրավունքը իրականացնում են 2 ընտրատեղամասերում: Երկու ընտրատեղամասերն էլ տեղակայված են գյուղի դպրոցում տարբեր մուտքերում։

10։50-ի դրությամբ թիվ 27/2 ընտրատեղամասում գրանցված 1524 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 166 հոգի։ Քիչ առաջ տեղամասում իրարանցում էր ` կապված մարդկանց կուտակումների հետ։ Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հորդորում էին կարգը պահպանել, իսկ ընտրատեղամասում գտնվող ոստիկանները պասիվ էին և չէին միջամտում ստեղծված իրարանցմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել