HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ընտրախախտում է գրանցվել

Էմմա Թումանյան

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թիվ 31/ 1 ընտրատարածքում ընթանում են ՏԻՄ ընտրություններ: Մինչ ժամը 10:00-ը արձանագրվել է մեկ խախտում, որի ժամանակ անձը, արդեն պայմանավորված թե ով է իրեն օգնելու, եկել էր ընտրատարածք: Ընտրողը չհամաձայնվեց մեկ ուրիշի օգնությունն ստանալ և մի քանի անգամ հեռացավ ընտրատարածքից ու հետ եկավ: Գրանցամատյանում իր փոխարեն ստորագրեց կինը: Հանձնաժողովի նախագահը չարձանագրեց դեպքը, բայց վստահված անձինք գրանցել տվեցին ընտրախախտումը :   

Ժամը 10: 00-ի դրությամբ` 1431 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 48-ը: Ընտրողների տրամադրությունը բարձր է ու մարտական: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեղամյանի խոսքով` ընտրողները համեմատաբար քիչ են, բայց հոսքը կշատանա միայն ժամը12:00-ից հետո:

Հիշեցնենք, որ այստեղ պայքարում են 20 տարի պաշտոնավարած ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը, որի դեմ 2 ՀՀԿ-ական թեկնածու Է առաջադրվել՝ Ախուրյանի «Էլցանցերի» տնօրեն Կարապետ Կարապետյանն ու հողագործ Ալեքսան Քոչոյանը։ Մյուս թեկանծուն` Կարեն Սերգոյանը նախկին  անկուսակցական էր, որը վերջերս է դարձել ԲՀԿ անդամ, ինչպես տեղեկացնում է Aysor.am –ը:

Բոլոր թեկնածուները ինքնաառաջադրված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter