
Կամարիս. երեք մարդ` մեկ քվեախցի մոտ
Ազնիվ Սիրադեղյան
Կոտայքի մարզի Կամարիս համայնքում ընտրողներից մեկի վատ տեսնելու պատճառով քվեախցիկին էին մոտեցել 3 հոգի, այդ թվում` հանձնաժոցովի նախագահը։
Սա տեսողության հետ կապված խնդրի պատճառով այլոց օգնությանը դիմելու միակ դեպքը չէր Կամարիսում: Բացի այդ, մանկապարտեզում տեղակայված թիվ 27/1 ընտրատեղամասի տարածքում մարդկանց մեծ հոսք էր նկատվում ընտրությունների մեկնարկից էլ առաջ:
![]() |
![]() |
Տեղամասում գրանցված են 1710 ընտրողներ։ Ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 240-ը:
Կամարիսում համայնքի ղեկավար պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ՝ Սարգիս Խաչիկյան (ՀԺԿ), Գոռ Հակոբյան (ՀՀԿ) եւ անկուսակցականներ՝ Հովիկ Սարգսյանն ու Ենոք Վարդանյան։
Ավագանու 7 տեղի համար առաջադրվել են 13 թեկնածու։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել