Կոտայքի մարզի Գառնի համայնքի 27/02 ընտրատեղամասում Մեսրոպ Խաչատրյանը եղբոր անձնագրով քվեարկել էր մյուս եղբոր՝ Շահեն Խաչատրյանի փոխարեն։ Ժամեր անց, երբ վերջինս եկել էր քվեարկության, պարզել էր, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկել է եղբայրը։ Շահեն Խաչատրյանը ցանկացավ իր անձնագրով կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն հանձնաժողովի նախագահ Վահե Հարությունյանն արգելեց։ Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Ռուզան Հարությունյանը «Հետք»-ին պարզաբանեց, որ գրանցում կատարված է, Մեսրոպ Խաչատրյանը մոտեցել է, ներկայացել եղբոր անունով, հանձնել անձնագիրը եվ մասնակցել քվեարկությանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել