
Կուտակումներ եւ վեճեր Մեղրաձորի ընտրատեղամասում
Մետաքսյա Մաթեւոսյան
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում այսօր համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Ընտրողներն իրենց ընտրության իրավունքը իրացնում են 25/1 ընտրատեղամասում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված են Վահագն Հայրապետյանը ՝ անկուսակցական, Հովսեփ Սահակյանը՝ անկուսակցական, «Մեղրաձորկաթ» ՍՊԸ-ի տնօրեն, Կառլեն Հովհաննիսյանը՝ ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար: Ավագանու անդամի համար առաջադրված է 12 թեկնածու: Քվեարկությունը ընթանում է ակտիվ: Գրանցման սեղանների մոտ անընդհատ նկատվում են հերթեր: Տեղամասում հաճախ նկատվում են մեկ թեկնածուի կողմից ներկայացած երկու վստահված անձինք, որի պատճառով հանձնաժողովի նախագահ Հրաչ Սարգսյանը արդեն 2 անգամ զգուշացրեց վստահված անձանց ներկայանալ միայնակ: Այս պահին հերթն այնքան մեծ է, որ հանձնաժողովի նախագահը ստիպված եղավ փակել մուտքի դուռը, որպեսզի հնարավոր լինի ընտրությունների օրինական իրականացումը:
10:55-ի սահմաններում ընտրության եկած Հայրապետ Հարությունյանը կնոջ և դստեր հետ ներկայանալով ընտրատեղամաս՝ ցանկացավ կատարել ընտրություն և վեճի բռնվեց հանձնաժողովի անդամ Կարինե Միքայելյանի հետ՝ իր հերթն ուրիշին տալու համար:
Հարությունյանի կինը Միքայելյանին մեղադրեց կողմնապահության մեջ՝ «սկի գրադարանից գիրք չի տալիս, ուր մնաց՝ հիմա հերթ տա»: Հայրապետյան Հարությունը սկսեց գոռգոռալ Միքայելյանի վրա, որը մեղադրեց Հայրապետյանի կնոջը ամուսնուն «լակած ընտրատեղամաս բերելու մեջ»: Հայրապետյանին փորձեցին կարգի հրավիրել վստահված անձինք: Իր ընտրությունը կատարելուց հետո նա հեռացավ:
Մեկնաբանել