Ընտրատեղամաս՝ ընդամենը 35 քառ. մետրի վրա. վստահված անձինք և դիտորդները տեղաշարժի հնարավորություն չունեն
Լեւոն Հարությունյան
ՏԻՄ ընտրությունները մեկնարկել են նաև Գյումրի քաղաքի թիվ 34/69 ընտրատեղամասում: Չնայած նրան, որ ընտրատեղամասի տարածքը ընդամենը 5մ2 է, իսկ ընտրողների թիվը՝ 1826, այստեղ ընթանում են ամենակազմակերպված ընտրությունները: Ընտրողների հոսքը չի դադարում, սակայն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կարողանում է լիարժեք վերահսկել ընթացքը: Ինչպես նշեց թիվ 34/69 ընտրատեղամասի նախագահ Անահիտ Եղոյանը, ընտրություններն անցնում են բավական ակտիվ, առանց միջադեպերի: Տեղամասում ընտրությունների ընթացքին հետեւող դիտորդները եւս փաստեցին, որ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել այս ընտրատեղամասում:

Ժամը 11:00-ի դրությամբ գրանցված են 8 վստահված անձինք և 7 դիտորդներ, որոնք չունեն տեղաշարժվելու հնարավորություն՝ տարածքի փոքրության պատճառով:
Անահիտ Եղոյանը տեղեկացրեց, որ իրենք մեղավոր չեն տարածքի փոքր լինելու համար: «Մեզ այս տարածքն են տվել, և մենք չենք կարող փոխել»,- ասաց նա:
11:00-ի տվյալներով քվեարկել է 111 քաղաքացի: Երկու հոգի էլ ինքնուրույն չեն կարողացել քվեարկել և, ըստ սահմանված կարգի, նրանց ցուցաբերվել է օգնություն: Անընդհատ հանձնաժողովի նախագահը հետևում է ընտրության ընթացքին և ցանկացած խնդրի դեպքում միանգամից կարողանում է վերացնել թերությունները և ընտրության ընթացքը բերել բնականոն հուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել