Տրդատ Մուշեղյան
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այսօր համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ են։
Քիչ առաջ համայնքապետի թեկնածու Առաքել Գրիգորյանի վստահված անձ Կարեն Առաքելյանը նկատեց, որ ընտրողներից մեկի գրպանում դատարկ ծրար կա, որը ընտրողը ցանկանում էի իր հետ դուրս տանել։ Քվեախցիկից դուրս գալուց հետո ընտրողի մոտից անհետացել էր քվեաթերթիկը, որն այդպես էլ գտնել չհաջողվեց։
Վերջինս հրաժարվեց մեզ մեկնաբանություններ տալուց։ Միջադեպի վերաբերյալ հանձնաժողովի նախագահը արձանագրություն կազմեց։ Ընտրական գործընթացում այս երևույթը կարուսել են անվանում:
Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ` արդեն 20 տարի համայնքը ղեկավարող, անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական Կարեն Անտոնյանը, անկուսակցական Առաքել Գրիգորյանը և ՀՀԿ-ն ներկայացնող Սարգիս Մանուկյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել