
27 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ. «Ճիշտն ասած, ես եմ մոռացել ակնոցները վերցնել, մեղքս ընդունում եմ»
Գառնու 27/02 ընտրատեղամասի տարածքը բավարար չէ 1306 ընտրողների համար: Այս փաստը հաստատում են եւ 27 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Նաիրի Մանուկյանը, եւ հանձնաժողովի նախագահ Վահե Հարությունյանը, եւ թե հանձնաժողովի անդամները։
Բացի ընտրողներից, ընտրատեղամասում նաեւ, 12:00-ի տվյալներով, գրանցված են 30 վստահված անձիք։ 27 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը այս ընտրատեղամասի ընտրությունը պայմանավորում է միայն այլընտրանքի բացակայությամբ։ «Ընտրատեղամասերը սովորաբար ձեւավորվում են համայնքի իրավասության սահմաններում։ Այսինքն՝ համայնքը ինչ հնարավորություններ ունի, այդ հնարավորությունների սահմաններում ընտրվում է ընտրատեղամաս։ Ես տեղյակ եմ այս խնդրից։ Նախկինում ընտրությունը եղել է մշակույթի տանը, սակայն քանի որ այնտեղ անմխիթար վիճակում է, ընտրվել է այս վայրը։ Տվյալ ընտրատեղամասի համար, այլըտրանք չկար»,- նշում է Նաիրի Մանուկյանը։
Ընտրողների հոսքը նման փոքր ընտրատեղամաս կարգավորելու, կուտակումներից խուսափելու համար նախագահը հորդորել է ներսում հինգ-տասը ընտրող թույլատրել։ Ընտրությունները նաեւ հարմարեցված չեն վատ տեսողություն ունեցողների համար։ Արդեն 12:00-ի տվյալներով` քվերակողներին՝ որպես օգնողներ, գրանցամատյանում գրանցվել է 23 քաղաքացի, այնինչ մոտավոր հաշվարկներով ընտրությանը արդեն մասնակցել է 250 ընտրող։ Տարածքային հանձնաժողովի նախագահը ակնոցների եւ խոշորացույցները բացակայությունը իր մեղքն է համարում` նշելով.«Ճիշտն ասած, ես եմ մոռացել ակնոցները վերցնել, մեղքս ընդունում եմ»:
Մեկնաբանել