HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիճքեցիները խառնաշփոթի են վերածել ընտրությունների ընթացքը

Մերի Սարգսյան

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում համայնքապետի և ավագանու անդամների ընտրություններ են։ Համայնքապետի պաշտոնի թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված, գործող համայնքապետ Գնել Գրիգորյանը, ՀՅԴ կուսակցության կողմից առաջադրված Էդգար Սիրականյանը և ինքնաառաջադրված Աշոտ Սահակյանը։ Համայնքում կա երկու ընտրատեղամաս՝ 24/01 և 24/02։ Ընտրողների ընդհանուր թիվը 3605 է։

Համար 24/02 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1862 է, ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 152 մարդ: Այս ընտրատեղամասում քվեարկության մասնակցեց համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը՝ Աշոտ Գարեգինի Սահակյանը։

Լիճքեցիները խառնաշփոթի են վերածել ընտրությունների ընթացքը, քվեախցիկի շուրջ հայտնվում են ընտանյոք հանդերձ։ Ժամանակ առ ժամանակ ընտրությունների ընթացքը վերածվում է քաոսի։ Մեկ անձը օգնեց քվեարկել երկու հոգու, շարունակվում են քննարկումները քցիկի շուրջ, ոչ ոք պատկերացում չունի ընտրությունների ընթացակարգի մասին, մի քանիսը անգամ քվեաթերթիկը չեն դնում ծրարի մեջ, ուղղակի ծալում ու դուրս են գալիս քվեախցիկի ետևից։

Ժամը 13-ի սահմաններում հերթական վեճը տեղի ունեցավ հանձնաժողովի անդամների միջև մարդկանց առանց հերթի թողնելու առիթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter