Մեծ Մանթաշում առավել ակտիվ են տարեց ու տեսողության խնդիրներ ունեցող ընտրողները
Անահիտ Հակոբյան
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում ընտրությունները մեկնարկեցին բնականոն հունով: Համայնքն ընտրելու է ղեկավար և ավագանի: Համայնքի ղեկավար դառնալու համար պայքարում են 5 թեկնածուներ`անկուսակցական և ինքնաառաջադրված Արկադի Գրիգորյանը, Հովակիմ Շահվալդյանը, Գրիգոր Սարգսյանը, Գեղամ Սևոյանը, Վարուժան Վարդերեսյանը: Գործող գյուղապետը այս ընտրապայքարին չի մասնակցում:
Համայնքի ավագանու 7 տեղի համար պայքարում է 9 թեկնածու՝ Մելիք Աղայան, Ամալյա Բաղդասարյան, Ֆրունզիկ Առաքելյան, Գոռ Գաբոյան, Ժոռա Գաբոյան, Սմբատ Կյուրեղյան, Արմեն Չախոյան, Վարուժան Չոբանյան և Գագիկ Սարգսյան: Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Հունանյանի խոսքվ`նույնիսկ արտերկրից ու մասնավորապես ՌԴ-ից համագյուղացիները եկել են կատարելու քաղաքացիական պարտքը:
Առավել ակտիվ են տարեց ու տեսողության խնդիրներ ունեցող ընտրողները, որոնց քվեախցիկ են ուղեկցում և օգնում են ընտանիքի անդամները:
Ժամը 9:55 դրությամբ՝ 1685 ընտրողից քվեարկել է 156 հոգի:
Կուտակում չառաջացնելու համար քվեարկությունը մի քանի րոպեով դադարեց. կնիքի սոսինձն էր պոկվել: 10 րոպեանոց դադարից հետո քվեարկությունը վերսկսվեց:
Համայնքի ղեկավարի թեկնածուներից երկուսի`Գրիգոր Սարգսյանի և Հովակիմ Շահվալադյանի վստահված անձիք «ընտրական առավոտը» բարի համարեցին ու նշեցին`խախտումներ առայժմ չեն նկատել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել