HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը 18 հաղորդում է ստացել

Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ոստիկանությունը ստացել է տարբեր բնույթի 18 տեղեկատվություն, որից՝ Շիրակի մարզ(6), Լոռու մարզ(5), Գեղարքունիքի մարզ(4), Կոտայքի մարզ(3): Հաղորդումներ են ստացվել՝ ԶԼՄ-ներից(5), հանձնաժողովի անդամներից(2), քաղաքացիներից(9), ոստիկանության ծառայողներից(2):
Ստացված հաղորդումների հիման վրա, համաձայն հաղորդագրության, նախապատրաստվում է 18 նյութ:
Ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:
Ոստիկանությունը կոչ է անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:
«Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter