Նախագահ Սարգսյանը՝ «Պոլիմեր Տրուբ»-ի նորակառույց գործարանում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառույց գործարանային համալիր: Գործարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո հանրապետության ղեկավարը շրջել է ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, ըստ որոնց նախատեսվում է գործարանի ընդլայնում և նոր ապրանքատեսակների արտադրություն:
«Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ ձեռնարկության ստեղծման հիմքերը դրվել են 2009թ., սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Անդրկովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի խողովակների արտադրություն, նկատի առնելով հանրապետությունում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն և այլն, դրանց մեծ պահանջարկը: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել