«Հայկական ժամանակ». խոճկորի գինը
Դեկտեմբերի 5-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկին, Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կդառնա Ազգային ժողովի նախագահ: Այս մասին «ՀԺ» թղթակցին երեկ հայտնել են իրազեկ աղբյուրները:
Ըստ նրանց՝ դա արդեն որոշված է ՀՀԿ-ում: ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ: Հիմա, երբ կոալիցիայում եւ ՀՀԿ-ի ներսում լրջագույն հակասություններ եւ ինտրիգներ կան, խիստ հետաքրքիր է, թե Սամվել Նիկոյանը քանի «կողմ» ձայնով կդառնա ԱԺ նախագահ: ԱԺ փոխնախագահ նա դարձել էր 104 «կողմ» ձայնով: Երեկ ԱԺ նախագահի սենյակն արդեն ազատված էր, եւ հենց դեկտեմբերի 5-ին էլ մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովի նախագահը, որը մարդու ծնոտը «անցկացրեց» խոճկորի ծնոտի տեղ, կարող է տեղափոխվել այնտեղ: Իսկ թե ով է Նիկոյանի փոխարեն դառնալու ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ում կարծես դեռ չեն հստակեցրել:
Այդ պաշտոնի հավանական թեկնածուներ են համարվում ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը եւ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել