HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համախմբում» կուսակցությունն ահազանգում է Վանաձորում ընտրակաշառքի բաժանման մասին

Գայանե Սարգսյան

«Համախմբում» կուսակցության կողմից առաջադրված Վանաձորի ավագանու թեկնածու Վահան Ղույումչյանն ահազանգում է, որ գիշերվանից ահազանգեր են ստանում այն մասին, որ Վանաձորի Բազում թաղամասում սկսել են ընտրակաշառքներ բաժանել, բայց հայտնի չէ՝ իշխանական որ ուժի կողմից՝ ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի: «Մենք փորձում ենք ֆիքսել այդ ընտրակաշառքների բաժանման պահը և փորձում ենք միջոցներ ձեռք առնել: Բնականաբար, իշխանությունն իր դեմքը ուրիշ տեղերում ևս ցույց է տալիս և չի ուզում հրաժսրվել արատավոր երջույթներից»,- ասում է  թեկնածուն։ Առավոտյան թիվ 17 դպրոցում տեղակայված տեղամասում «Համախմբումը» արձանագրել է կոնֆլիկտներ՝ հրահրված Հանրապետական կուսակցության կողմից, որի ներկայացոււցիչներն անընդհատ ուղղորդում էին ընտրողներին։ «Այդ փաստը դիտորդները ևս արձանագրեցին: Ունենք նաև ահազանգեր, որ սկսել են կարուսելներ մի քանի ընտրատեղամասերում։ Այս ամենի հետ կապված իրավապահ մարմինների ուշադրությունն ենք փորձում հրավիրել: Պետությսն անմիջական պարտականությունն է վերահսկել խսխտումները, բայց կարծես դեռ սայլը տեղից ճի շարժվում»,- ասաց թեկնածուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter