HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրված իրավախախտում «Բալասանյան» դաշինքի ներկայացուցչի կողմից

Լեւոն Հարությունյան

Գյումրիի թիվ 34/48 ընտրատեղամասում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ ունեինք: Փորձում ենք պարզել, թե ինչպիսի խախտումներ են եղել մինչև ժամը 12:30: Հանձնաժողովի քարտուղար Լիանա Գրիգորյանը նշեց. «Մանր-մունր խախտումներ, ինչպես բոլոր տեղերում»: Այն հարցին, թե որոնք են մանր-մունր խախտումները, քարտուղարը նշեց, որ դրանք եղել են տեղամասի դասավորվածության պատճառով՝ ավելացնելով, որ պատճառները վերացվել են:
Տվյալ պահին տեղամասում գտնվող 4 դիտորդներից հետաքրքվեցինք, թե ինչպիսի խախտումներ են եղել: Մարտունու կանանց համայնքային խորհրդի դիտորդ Սուսաննա Մարկարյանը նշեց, որ եղել է խախտում «Բալասանյան» դաշինքի ներկայացուցչի կողմից:
Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Զաքարյանից տեղեկացանք, որ «Բալասանյան» դաշինքի վստահված անձ Սեդա Մկրտչյանն իր մոտ պահել է ընտրողների ցուցակներ, որոնց վրա նշել է, թե ովքեր են ընտրել և ովքեր՝ ոչ: «Ալյանս» կուսակցության վստահված անձ Դոլորես Դավթյանը, հայտնաբերելով այն, տեղեկացրել է ընտրական հանձնաժողովի նախագահին: Նույն պահին կազմվել է արձանագրություն խախտման վերաբերյալ: «Բալասանյան» դաշինքի վստահված անձ Սեդա Մկրտչյանը հեռացել է ընտրատեղամասից և նրան փոխարինել է «Բալասանյան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ:

13:11-ին «արտակարգ իրավիճակ» ստեղծվեց տեղամասում, քանի որ ընտրական հանձնաժողովի նախագահը չէր կարողանում կառավարել ընթացքը: Ընտրատեղամասում են գտնվում «Հայկական Վերածնունդ» կուսակցության 2 վստահված անձ, որոնք փորձում են գրել ընտրողների անունները: Հանձնաժողովը փորձում է ասել, որ անօրինական է այդ ամենը, սակայն երկուսն էլ համոզում են, որ ճիշտ են և սպասում են ինչ-որ մարդկանց, որոնք կգան և կապացուցեն դա:
«Հայկական Վերածնունդ» կուսակցության վստահված անձ Մուրադյան Էլիզավետան նշում է, որ բոլորը գալիս են նույնականացման քարտով: Նա նշում է, որ ինքն այստեղ երկար տարիներ է աշխատում, ինչի մասին գիտեն հանձնաժողովականները և ցանկանում են իրեն հեռացնել այստեղից: «Այստեղ ինչ-որ կարուսել են իրականացնում»,- նշում է վստահված անձը:

Հետագայում քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամը հայտնաբերեց գրանցված քվեաթերթիկ և նշում էր, որ չի աշխատի մինչև ոստիկանները չտանեն «Հայկական Վերածնունդ» կուսակցության վստահված անձ Էլիզավետա Մուրադյանին:
Ժամը 12:30-ի դրությամբ գրանցված այստեղ էր 10 վստահված անձ: Ընտրողների թիվը՝ 1734, իսկ ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 115 մարդ: Ինքնուրույն քվեարկել չկարողացողների թիվը՝ 1 քաղաքացի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter