
Լիճքում հանձնաժողովի անդամները հազիվ են զսպում ընտրողների հոսքը
Մերի Սարգսյան
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի 24/02 ընտրատեղամասում ժամը 13։30-ի դրությամբ քվեարկել է 451 ընտրող։ Ընտրությունները ընթանում են բավականին ակտիվ, հանձնաժողովի անդամները հազիվ են զսպում լիճքեցիների հոսքը, տեղամասում ընտրողների թիվը գերազանցում է թույլատրելի թիվը։
Հանձնաժողովի նախագահը՝ Գեղամյան Մեսրոպը, խոստանում է կարգավորել իրավիճակը։ Բայց գյուղացիները հարևան, ծանոթ «կարգախոսներով» սողոս
16:00
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում համայնքապետի և ավագանու անդամների ընտրությունը շարունակում է մարդաշատ մնալ։ Համայնքի հաջորդ ընտրատեղամասում՝ 24/01 ընտրողների ընդհանուր թիվը 1736 է, ժամը 15։45-ի դրությամբ քվեարկել են 580 ընտրող։ Այս ընտրատեղամասում ևս ընտրողներից ոմանք տեղյակ չեն ընտրության կարգին և քվեաթերթիկները ծրարում են քվեախցիկից դուրս գալուց հետո։ Այստեղ ևս զույգով քվեարկությունն ու քվեախցիկի շուրջ քննարկումներն առկա են։
19:45
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում համայնքապետի և ավագանու անդամների ընտրությունը հասավ իր տրամաբանական ավարտին։ 24/02 համարի ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1862 է, քվեարկության մասնակցել է 797-ը։ 24/01 ընտրատեղամասում ընդհանուր թիվը 1736 է, քվեարկել է 716-ը։ Սկսվում է հանձնաժողովի նիստը։
23:00
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի թիվ 24/02 ընտրատեղամասում, ստորագրությունների և օգտագործած քվեաթերթիկների թիվը չհամապատասխանեց։ Ստորագրություններից մեկը պակասում էր։ Հանձնաժողովի քարտուղարը կազմեց արձանագրություն։
Մեկնաբանել