HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կուտակում է 27/02 ընտրատեղամասի տարածքում, իսկ ոստիկանները տարածքը չեն ազատում

Գառնիի 27/02 ընտրատեղամասի դիմաց կուտակում է։ Հավաքվածներից շատերը ժամեր շարունակ չեն հեռանում ընտրատեղամասի տարածքից։ Ոստիկանները եւս ընտրատեղամասի դիմաց են, սակայն հավաքվածներին չեն հորդորում լքել տարածքը։

Կրկին ընտրատեղամասի տարածք է եկել գործող համայքապետ Աշոտ Վարդանյանը, ով զրուցում է հավաքված տղամարդկանց հետ։ Հսկողություն իրականացնող ոստիկանը հրաժարվեց պարզաբանել, թե ինչու այնտեղ հավաքված տղամարդիկ տարածքը չեն ազատում:

Նա միայն նշեց՝ դիմեք ոստիկանության լրատվական վարչություն։ Իսկ հանձնաժողովի նախագահ Վահե Հարությունյանը պարզաբանեց, որ մեկ անգամ արդեն հսկողություն իրականացնող ոստիկաններին հորդորել է՝ ընտրատեղամասի շրջակայքում քվեարկած կամ անծանոթ մարդկանց չթույլատրել կանգնել, սակայն եւս մեկ անգամ կզգուշացնի: «Չեմ կարծում, որ ընտրատեղամասի դիմաց կանգնելը կարող է խնդիր առաջացնել։ Բայց եթե նրանք ցանկանան ընտրատեղամաս գալ, ես թույլ չեմ տա»,- ասաց նա։

Մեկնաբանություններ (1)

Գոհար Արշակյան
Մենք՝ երեկ Գառնիում տարանք լոկ բարոյական հաղթանակ...գրավեցինք 3-րդ տեղը 4-ի մեջ... Մի անգամ ևս համոզվեցի, որ իրոք, ժողովուրդն արժանի է իր ղեկավարին...համոզվեցի նաև, որ մեր ժողովուրդի գերակշիռ մասը վարժվել է ապրել առանց հեռանկարի ու երազանքների, վերցնում է այն, ինչ կանխիկ տալիս են, անկախ ամեն ինչից, թե ովքեր են առաջադրվել, ի՞նչ որակական հատկանիշեր ունեցող մարդիկ են... Մի բան էլ պարզեցի ինձ համար, որ մեր ժողովրդի մոտ 10%-ը կարող է ընտրել բարոյական արժեքները ու կարող է սպասել և երազել...Մենք չհաղթեցինք այս պայքարում, բայց գտանք միմյանց՝ նույն սկզբունքնեը դավանող մարդկանց նոր ընկերություն հիմնեցինք՝ Արուսիկի վստահված մարդկանց...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter