
Կամարիս. կուտակումներ ընտրատեղամասում եւ դրանից դուրս
Կոտայքի մարզի Կամարիս համայնքի «Կակաչ» մանկապարտեզում տեղակայված թիվ 27/1 ընտրատեղամասում մեկնարկել են համայնքային ընտրությունները։ Տեղամասում գրանցված է 1710 ընտրող։ Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու՝ Սարգիս Խաչիկյան (ՀԺԿ), Գոռ Հակոբյան (ՀՀԿ) եւ անկուսակցականներ՝ Հովիկ Սարգսյան եւ Ենոք Վարդանյան։ Ավագանու 7 տեղի համար առաջադրվել է 13 թեկնածու։ Այս տեղամասում բնակիչներից մի քանիսը օգնության կարիք ունեին իրենց սահմանադրական պարտքը կառարելիս, պատճառը, ինչպես ներկայացվեց, տեսողական խնդիրներն էին։
Կոտայքի մարզի Կամարիս համայնքի թիվ 27/1 ընտրատեղամասում ընտրությունները ընթանում են բնականոն հունով: Հանձնաժողովի նախագահ Աշխարհուհի Սահակյանի խոսքերով՝ ընտրախախտումներ չեն գրանցվել: Կուտակուներ են նկատվում և՛ ընտրատարածքի ներսում և՛ մուտքի մոտ: Ժամը 14:00-ի դրությամբ 600 մարդ է մասնակցել քվեարկությանը 1710 ընտրողից:
Ազնիվ Սիրադեղյան
Մեկնաբանել