HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Հայաստանի գլոբալ աղետը

«Իմ կարծիքը» կազմակերպությունը հարցում է անցկացրել մանրածախ առեւտրի մոտ 1000 կետերում եւ պարզել, որ հարցվածների 54 տոկոսի սոցիալական վիճակը վերջին տարիներին վատացել է, իսկ 21 տոկոսի վիճակը՝ կտրուկ է վատացել: Ընդ որում՝ 56 տոկոսը կարծում է, որ պատճառը Տիգրան Սարգսյանն է, եւ միայն 18 տոկոսն է որպես պատճառ նշել համաշխարհային ճգնաժամը: 

«ՉԻ»- Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն, իհարկե, գլոբալ աղետ է, բայց կոնկրետ Հայաստանի համար Տիգրան Սարգսյանը փաստորեն ավելի գլոբալ աղետ է: Ընդ որում՝ Տիգրան Սարգսյանի դեմ «ավանդական մեթոդներով» պայքարելն անիմաստ է. հո չե՞նք կարող ասել «եթե Տիգրան Սարգսյանի մասին քիչ խոսենք, կշրջանցի Հայաստանը»:

Բայց մյուս կողմից էլ՝ այս հարցման արդյունքները լավատեսություն են ներշնչում: Նախ՝ որովհետեւ այս իրավճակի պատճառը փաստորեն հայտնի է, երկրորդ՝ խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել: Այլեւս կարիք չկա կայունացնել ֆինանսական համակարգերը, կարգավորել հիպոթեկային շուկան, դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ այլն: Տիգրան Սարգսյանը հեռանում է, եւ վիճակը միանգամից բարելավվում է: Այնպես որ՝ Հայաստանի համար սա կարելի է «մրցակցային առավելություն» համարել:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter