
Լուսանկարել է անձնագիրն ու քվեարկած քվեաթերթիկը
Տաթեւ Սարգսյան
Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում ընտրողներից մեկի անձնագիրն ու քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու դեպք արձանագրվեց: Սարուխանի թիվ 22-2 ընտրատեղամասում համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ անդամ Վահան Գեւորգյանի վստահված անձը նկատել է, որ գյուղապետարանի քարտուղար Էդգար Վարդանյանի բարեկամներից մեկը լուսանկարել էր իր անձնագիրն ու քվեաթերթիկը: Դեպքը տեղի է ունեցել 14.10-ի սահմաններում: Վստահված անձն աղմուկ է բարձրացրել եւ պահանջել ցույց տալ հեռախոսի վերջին լուսանկարը: Պարզվել է, որ նա, իրոք, լուսանկարել է այն: Վստահված անձը պահանջել է արձանագրություն կազմել խախտման մասին:
Լուսանկարում՝ Վահան Գեւորգյանի վստահված անձը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել