Այգեհատում գյուղապետ և ավագանի են ընտրում
Էմմա Պետրոսյան
Լոռու մարզի Այգեհատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Համայնքապետի տեղի համար մրցակցում են 5 Շահվերդյանները՝ գործող գյուղապետ Սամվել Շահվերդյանը, նախկին գյուղապետ Արշակ Շահվերդյանը, Բորիս Շահվերդյանը, բժիշկ Գագիկ Շահվերդյանը և գյուղում Ճանաչված տրակտորիստ Խաչատուր Շահվերդյանը: Իսկ ավագանու 7 թեկնածու կա գրանցված, որոնցից 5-ը կրկին Շահվերդյաններ են: Այգեհատի 32/1 ընտրատեղամասում գրանցված է 235 ընտրող:
Այգեհատի 32/1 ընտրատեղամասում գրանցված է 235 ընտրող: Գյուղում այսօր թաղման արարողություն կա (Շահվերդյան Շուշանիկ Արամայիսի, Այգեհատի բնակիչ), այդ պատճառով էլ մինչ այս պահը ընտրողների մեծ հոսք չի նկատվում: Ի դեպ, մահացածի հոգեհացը տեղի է ունենալու այսօր և հենց դպրոցի շենքում: Հանձնաժողովի նախագահ Արթուր Շահվերդյանը վստահեցնում է, որ դա ոչ մի կերպ չի խանգարի ընտրության ընթացքին, քանի որ մուտքն այլ կողմից է: Պարզապես այլ տարբերակ չի մնացել, քանի որ ակումբի շենքն անբարվոք վիճակում է գտնվում:
Ժամը 12:41-ի դրությամբ Այգեհատի 32/1 ընտրատեղամաս ընտրության ներկայացել է 82 մարդ: Նշենք նաև, որ ընտրության հիմնականում ներկայացել են տարեց մարդիկ՝ ուղեկցորդների առկայությամբ: Ընտրողների համար դժվարություններ են առաջանում նաև ծրարների հետ կապված՝ շատերը խառնում են երկու ծրարները և քվեաթերթիկները դնում մեկ ծրարի մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել