HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մեկ թեկնածու առաջադրած 140 համայնքներից 137-ում կրկին առաջադրվել են գործող համայնքապետերը

Այսօր Հայաստանի վեց մարզերի 375 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ են։

292 համայնքներ ընտրելու են համայնքի ղեկավար։ Ինչպես արդեն հայտնել էինք, համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածություն է առաջադրել 523 թեկնածու։

292 համայքներից գրեթե կեսում՝ 140-ում, համայնքի ղեկավարների միջև մրցակցությունը բացակայելու է՝ հաշվի առնելով առաջադրված մեկ թեկնածուի առկայությունը։

Մեկ թեկնածու առաջադրած 140 համայնքներից 137-ում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կրկին թեկնածություն են առաջադրել գործող համայնքապետերը։

140 համայնքներում առաջադրված համայնքապետերից 89-ը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ են, այնուհետ, ըստ գրանցումների, անկուսակցականներ են, իսկ թեկնածուների կուսակցական պատկանելիության տվյալները ներկայացված են գծապատկերում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը նաև գլխավորում է այդ թեկնածուների առաջադրումների ցուցանիշներով. 140 թեկնածուներից 100-ին ՀՀԿ-ն է առաջադրել, հաջորդիվ մեծ քանակ են կազմում ինքնաառաջադրումները։ Թեկնածուների առաջադրումների առավել մանրամասն տվյալներին կարող են ծանոթանալ ստորին գծապատկերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter