HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արենիում ընտրեց քաղաքացին, ով չգիտեր` ուր է եկել

Մարինե Ստեփանյան

Քիչ առաջ Վայոց ձորի Արենի համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանը, մտնելով ընտրական տեղամաս, մոտեցել էր ընտրական հանձնաժողովի նախագահին և շշուկով հարցեր էր տալիս քվեաթերթիկների մասին: Նախագահը հանգիստ գլխով էր անում: Միջամտեցինք՝ ասելով, որ ընտրության ընթացքում թեկնածուի՝ ընտրատեղամասում գտնվելը անօրինական է: Մեր միջամտությունից հետո հանձնաժողովի քարտուղարն ու նախագահը սկսեցին հորդորել թեկնածուին, որ իր ներկայությունն, իրոք, անօրինական է: Գևորգ Սիմոնյանը առարկում էր՝ ցույց տալով համայնքի ղեկավարի իր վկայականը և ասելով, որ այդ վկայականը իրեն թույլ է տալիս ընտրությունների ընթացքում ներկա գտնվել տեղամասում, քանի որ ինքը նաև չունի վստահված անձ: Երկար բացատրություններից հետո թեկնածուն լքեց ընտրական տեղամասը:

Հիշեցնենք, որ Արենիում այսօր ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի: 

14:00-ի դրությամբ՝ Վայոց ձորի Արենի համայնքի 39/1 տեղամասում 1494 գրանցված ընտրողներից քվեարկել է 468 ընտրող: Գրանցամատյանում գրանցված է երկու խախտում: Մի դեպքում ընտրողին սխալմամբ հատկացվել է մեկ ավելորդ ծրար, մյուս դեպքում արձանագրվել է միաժամանակ երկու անձի ներկայություն քվեախցիկում: Կանաչ հագուստով  այս քաղաքացին քվեարկեց ուղեկցող կնոջ աջակցությամբ:

​Հանձնաժողովի քարտուղարը մեզ պատմեց, որ քաղաքացին իր հարևանուհին է, ի ծնե ունի մտավոր խնդիրներ, բայց քանի որ անունը ներառված է ընտրողների ցուցակում, իրավունք ունի ընտրելու: Իսկ մտավոր խնդիր ունեցող քաղաքացուն ուղեկցող կինը, ըստ քարտուղար Ավետիք Ասրյանի, նրա խորթ մայրն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter