
Քվեարկություն՝ ավոտոմեքենայի առաջնամասին
Գառնու 27/02 ընտրատեղամասում 90-ամյա կնոջ քվեարկությունը կազմակերպվեց որդու մեքենայի առաջնամասին։ Տարեց կնոջ որդին՝ Սերոբ Թադեւոսյանը, պարզաբանեց, որ մայրը ոտքերի հետ կապված խնդիրներ ունի, այդ պատճառով չի կարող ընտրատեղամաս մուտք գործել։ Ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահի, անդամների եւ վստահված անձանց համաձայնությամբ քվերակությունը կազմակերպվեց ավտոմեքենայի վրա՝ կնոջ ներկայությամբ։
Հիշեցնենք, որ այսօր Գառնիում ընտրում են գյուղապետ և ավագանի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել