
«Տեսողական խնդիր» ունեցողների թիվը Գանձակում գնալով մեծանում է
Լիանա Մարտիրոսյան
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 22/2 ընտրատեղամասում ՏԻՄ ընտրությունները մեկնարկել են 08.00-ին: Այստեղ ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի: Համայնքի ղեկավարի առաջադրված թեկնածուներն են՝ գործող թեկնածու Վանիկ Հարութունյան (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), անկուսակցական Խաչիկ Հարութունյան, դարձյալ անկուսակցական Արմեն Պողոսյան: Ավագանու անդամի թեկնածուների թիվը 14 է: Ընտրողների թիվը այս ընտրատարածքում՝ 1853:
Ընտրողների պակաս չի նկատվում, խախտումներ դեռ չեն արձանագրվել: Նախնական տվյալներով՝ ընտրողների թիվը կազմում է 272: Իսկ 14:00-ի դրությամբ 1853 գրանցված ընտրողներից քվեարկել է 624 ընտրող:
Նույն գյուղի 22/1ընտրատեղամասում ընտրողների թիվը 1543 է: 14:00-ի դրությամբ այստեղ քվեարկությանը մասնակցել է 637 ընտրող: 25 ընտրողի օգնել են հարազատները՝տեսողական խնդիրների պատճառով: Ի դեպ, նման մարդկանց թիվը քանի գնում շատանում է, յուրաքանչյուր տարեց մարդ հետը մեկին բերում է, ակնոց չի կրում, ասում է՝ պետք է օգնի, չեմ տեսնում, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տալիս երկուսով մտնել քվեախցիկ, այդ դեպքում «տեսողական խնդիր ունեցողները» ինքնուրույն քվեարկում դուրս են գալիս:
Մեկնաբանել