HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գառնի. անձնագրերից կնիքը րոպեներ անց ջնջվում է

Գառնու ընտրությունններին քվերակողների անձնագրերում կնիքները ջնջվում են։ Մասնավորապես՝ Գրիգոր Գրիգորյանը 11-12:00-ի սահմաններում քվեարկել է 27/01 ընտրատեղամասում եւ կնիքը  անձնագրից արդեն անհետացել է (տես 1-ին նկարը):

Իսկ 27/02 ընտրատեղամասում քվեարկած կնոջը կնիքը քվերակությունից գրեթե երկու րոպե անց արդեն իսկ անտեսանելի էր դարձել։27/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահե Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միգուցե կնիքները ցնդում են, սակայն նրանք բոլորին դեմքով ճանաչում են եւ թույլ չեն տա կրկնակի քվեարկություն։ «Ես գիտեի, որ կնիքը ցնդվում է, բայց չգիտեի, որ այսքան շուտ։ Մի ժամանակ ութ ժամ մնում էր կնիքը, բայց տեղյակ չէի, որ թանաքի բաղադրության մեջ կարող էր նման փոփոխություն լիներ։ Հիմա հանձնաժողովի անդամներին կասեմ, որ ավելի ուշադիր լինեն»,- նշեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter