«Առավոտ». «Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը» ԵՊՀ-ն ավարտել են «4»-երով
Օրերս Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը նաեւ դասախոսություններ է կարդում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, թերթի հետ զրույցում ասել էր, որ «Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացե»: «Առավոտը» ԵՊՀ ռեկտորին հարցում է արել՝ պարզելու, թե Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկը, եւ Վահան Հովհաննիսյանի աղջիկը՝ Աննան, ի՞նչ գնահատական են ստացել Բագրատ Ասատրյանի դասավանդած «Բանկային գործ» առարկայից, եթե նրանք ընդհանրապես դասի չեն եկել, եւ բացի այդ՝ ո՞վ է դասախոսի փոխարեն ընդունել քննությունը:
2009-ի շրջանավարտների արխիվային փաստաթղթերից պարզվել է, որ մեր քաղաքական գործիչների զավակները քննությունը հանձնել են անհատական գրաֆիկով, եւ երկուսն էլ «4» (լավ) են ստացել: Այդ ուսանողներին չնշանակած Բագրատ Ասատրյանի ստորագրության փոխարեն քննությունն ընդունել ու իր ստորագրությունը դրել է ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը: Ավելին՝ այդ ուսանողները պետական ավարտական քննությունից եւ դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից նույնպես «4» են ստացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել