HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախուրյանում ընտրությունները լարված են ընթանում

Էմմա Թումանյան

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թիվ 35/3 ընտրատեղամասում ընտրությունները ընթանում են լարված մթնոլորտում. ոստիկանները փակել են մուտքային մասը, դրսում կան կուտակումներ, հանձնաժողովի նախագահը չի արձանագրում ընտրախախտման դեպքերը:

Ընտրողներից մեկը քվեաթերթիկը կորցրել էր, խնդրեց նորը: Նրան տվեցին նորը, սակայն այդպես էլ չպարզվեց, թե որտեղ է հինը: Հանձնաժողովի անդամները այսպես են պատճառաբանում. «Մեծ մարդ է, ամեն ինչ էլ կպատահի»: Բացի այդ, հանձաժողովի նախագահը սխալ քվեարկությունները չէր գրանցում որպես ընտրախախտում. միայն վստահվանձ անձի միջնորդությամբ գրանցումը կատարվեց:

Մինչ այդ` ժամը 10:00-ի սահմաններում արձանագրվել էր մեկ այլ խախտում, երբ անձը, արդեն պայմանավորված, թե ով է իրեն օգնելու, եկել էր ընտրատեղամաս: Ընտրողը չհամաձայնվեց մեկ ուրիշի օգնությունն ստանալ և մի քանի անգամ հեռացավ ընտրատարածքից ու վերադարձավ: Գրանցամատյանում իր փոխարեն ստորագրեց կինը: Հանձնաժողովի նախագահը արձանագրեց դեպքը միայն վստահված անձանց ճնշումներից հետո:

Ժամը 12:00-ի դրությամբ 1922 ընտրողներից քվեարկել են 200-ը: Շրջակա տարածքում կուտակումների մասին հարցին բնակիչները պատասխանում են. «Բա մի բուռ ազգ ենք, չհավաքվենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter