HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեարկություն` ուրիշի փոխարեն. դեպքը չգրանցվեց որպես ընտրախախտում

Դիանա Ղազարյան

Գառնեցի Մարինե Բաբայանը քվեարկելու եկավ 27/02 ընտրատեղամաս, սակայն պարզեց, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Հանձնաժողովի գրանցող անդամի եւ նախագահի քննարկումից պարզ չդարձավ, թե ինչպես է տեղի ունեցել խախտումը, սակայն հանձնաժողովի նախագահը որոշեց Մարինե Բաբայանին ընտրելու հանրավորություն տալ: «Լրացուցիչ ցուցակում գրանցեցինք նրա անուն-ազգանունը, իմ անհատական կնիքով կնքեցի եւ նա ընտրեց»,- ասաց հանձնաժողովի նախագահը: 

Դեպքը չգրանցվեց որպես ընտրախախտում։ Նախագահի խոսքով` դա «շփոթմունք» էր, որ հարթվեց Մարինե Բաբայանին լրացուցիչ ցուցակում գրանցելով: «Չէի ցանկանում, որ ցուցակում խախտում անեինք։ Այսինքն՝ որ Մարինե Բաբայանը քվեարկեր ուրիշի փոխարեն։ Այս պարագայում, խնդիր չառաջացավ», - իրենց քայլն այսպես պարազաբանեց նախագահը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter