Քվեաթերթիկը լուսանկարած երիտասարդը տարվեց ոստիկանության բաժին
Տաթեւիկ Սարգսյան
Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում արձանագրված անձնագրի եւ քվեարկած քվեաթերթիկի լուսանկարման հետ կապված Գավառի ոստիկանության աշխատակիցները ներկայացել են թիվ 22-2 ընտրատեղամաս, արձանագրություն կազմել եւ լուսանկարող ընտրողին իրենց հետ տարել ոստիկանություն: Այս մասին ասաց Սարուխանի թիվ 22-2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վանո Խաչատրյանը:
«Մեր գրանցամատյանում էլ գրանցում արվեց: Ծրարը կմնա ինձ մոտ, մինչեւ քննչական բաժնից կգան, արձանագրություն կկազմեն եւ ինձնից կվերցնեն ծրարը», -ասաց Վանո Խաչատրյանը:

Նշենք, որ այս դեպքից հետո Սարուխանի հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք պարբերաբար զանգահարում են իրար եւ զգուշացնում՝ հատկապես երիտասարդ տղաների դեպքում ուշադիր լինել: Վստահված անձանց խոսքով՝ քվեաթերթիկները լուսանկարելու պոտենցիալ «թեկնածուները» նրանք են:
Վանո Խաչատրյանի խոսքով՝ ավելի ուշ Սարուխանի թիվ 22-2 ընտրատեղամաս են այցելել նաեւ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները եւ զգուշացրել՝ «մի մազաչափ սխալ թույլ չտալ»: Սարուխանի 22-3 ընտրատեղամասի հարակից տարածքում եւս լարվածություն է նկատվում: Մինչ կեսօր արձանագրված երիտասարդների մեծածավալ կուտակումներ այս պահին չկան, մեքենաները եւս դուրս են բերվել ընտրատեղամասի հարակից փողոցից: Տարածքը հսկում են 3-4 ոստիկան:
Սարուխանում ընտրություններին մասնակցությւոնը 40 տոկոս է
Սարուխան համայնքում ժամը 17.00-ի դրությամբ ընտրությւոններին մասնակցել է 2412 բնակիչ կամ ընտրողների ընդհանուր թվի 40.7 տոկոսը:
Այս համայնքում առավել ակտիվ են 22-2 ընտրատեղամասի ընտտրողները, այստեղ ընտրություններին մասնակցել է 845 սարուխանցի, կամ ընտրողների ընդհանուր թվի 42 տոկոսը (ընտրողների ընդհանուր թիվն այստեղ 1999 է):
Մյուս երկու ընտրատեղամասերում մասնակցությունը կազմում է 40 տոկոս: Սարուխանի 22-1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչյա Աղաբեկյանի խոսքով՝ ժամը 17.00-ի դրությամբ ընտրել է 785 բնակիչ: 22-3 ընտրատեղամասում 1951 ընտրողից ընտրության իրավունքն արդեն իսկ իրացրել է 782 սարուխանցի:
Հանձնաժողովի նախագահները ընտրությւոններին մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորում են սարուխանցիների՝ «խոպանում» գտնվելու հանգամանքով:
Հիշեցնենք, որ Սարուխանում համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածուներ՝ ՀՀԿ-ական Վահան Գեւորգյանը (ով 2008-ից ղեկավարում է համայնքը), Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Էդգար Վարդանյանը եւ Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանը:
Սարուխանում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածուներ՝ ՀՀԿ-ական Վահան Գեւորգյանը (ով 2008թ-ից ղեկավարում է համայնքը), Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Էդգար Վարդանյանը եւ Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել