HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանում ընտրություններն անցնում են ընտրախախտումներով

Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածու Սրբուհի Գրիգորյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ Սիսիանում ընտրություններն անցնում են ընտրախախտումներով։ Թիվ 37/1 ընտրատարածքում մի քանի անգամ արձանագրվել է քվեաթերթիկը նկարելու փորձ։ Ս. Գրիգորյանի վստահված անձինք դեպքերը կասեցրել են։ Թիվ 37/4 տեղամասի մոտ և ներսում անընդհատ մարդկանց կուտակումներ են։ Նկատելի են ընտրողներին ուղղորդելու դեպքեր՝ տարբեր խմբերով, անգամ ավտոբուսներով։ Շտաբում տեղեկատվություն են ստացել ընտրակաշառքի դեպքերի մասին, մեկ ձայնի համար 5000 մինչեւ 20.000 դրամի սահմանում։ Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար ՀՀ տարբեր զորամասերից Սիսիան են բերվել տասնյակ ժամկետային զինծառայողների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter