Արենի. վստահված անձինք քվեարկությանը հետևում են քվեատուփի մոտ` դռան հետևից
Վայոց ձորի Արենի համայնքի թիվ 39/1 ընտրատեղամասում թեկնածուներ Հայրապետյան Ավետի և Արսենյան Համազասպի վստահված անձինք թաքնվել էին բեմի մուտքի ետևում` քվեատուփերի մոտ, ու շշուկով խոսում էին ընտրողների հետ։
Լրագրողի այն հարցին, թե ինչ են ասում նրանք ընտրողներին, Միքայելյան Սուրենը պատասխանեց, որ բարևում է իր համագյուղացիներին։ Հանձնաժողովի նախագահ Նորիկ Հայրապետյանը համարում է, որ սա խախտում չէ։ Դիտորդի դիտարկումը, որ երկու հոգի միաժամանակ գտնվում են քվեախցիկում, Հայրապետյանն արձանագրվեց որպես խախտում։ Ամուսինները, սակայն, այդպես էլ չհասկացան, թե ինչու չեն կարող միասին քվեարկել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել