HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ում ձին արագ վազի, նա էլ կհաղթի»,- Ագարակաձորի բնակիչ

Ամալյա Մարգարյան

Վայոց ձորի Ագարակաձոր համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններից բնակիչները դրական փոփոխություններ են ակնկալում և սպասում, որ գյուղի հիմնական խնդիրներից մի քանիսն ընտրություններից հետո կլուծվեն:

Ագարակաձորի բնակիչ Մուրադ Մարտիրոսյանը ընտրությունները համեմատում է ձիերի վազքի հետ և ասում՝ ում ձին արագ վազի, նա էլ կհաղթի:

Մուրադ Մարտիրոսյանը համայնքում իրականացվող դրական փոփոխությունները կապում է երիտասարդների հետ և կարծում, որ այսօր երիտասարդ կադրերին պիտի հնարավորություն տալ աշխատել. «Պետք է ջահելները գան, հներն աշխատում են ու շարունակում են թշնամությունը, իսկ երիտասարդությունն է այսօր մտածում հայրենքի համար»:

Ագարակաձոր համայնքի բնակիչներից ոմանք կարևորում են ճանապարհների բարեկարգումը և փողոցային լուսավորության ապահովումը: Ավելի երիտասարդները ցանկանում են, որ գյուղում աշխատատեղեր բացվեն, որը երիտասարդներին հնարավորություն կընձեռի սովորելուց հետո վերադառնալ գյուղ և աշխատել:

Ագարակաձորի դպրոցի ուսուցչուհի Նարինե Մկրտչյանը շեշտում է նաև, որ համայնքի բյուջեն չի բավականացնում մանկապարտեզը մշտապես աշխատեցնելու համար. «Գյուղում աշխատող մայրերը մանկապարտեզի ժամանակավոր ընդմիջումների ընթացքում չեն կարողանում աշխատել, քանի որ պիտի տանը լինեն և խնամեն երեխաներին: Ինձ համար՝ որպես դպրոցի ուսուցչուհի, նաև հաճելի է, որ դպրոցից առաջ աշակերտները մանկապարտեզ հաճախեն, որ ավելի կրթված լինեն»,-ասում է ուսուցչուհին:

Մանկապարտեզից և դպրոցից բացի գյուղում գործում է նաև մշակույթի կենտրոն, որը անկախության հռչակումից հետո չի բարեկարգվել: Մշակույթի տան անբարեկարգ պայմաններում աշխատելով՝ փորձում են ինչ-որ չափով փոխել երեխաների առօրյան»:

«Գյուղում արդեն 4 տարի է՝ գործում է պարի խմբակ, որն ունի մոտ 70 աշակերտ, ընդ որում՝ մեր սաները մասնակցում են հանրապետական մրցույթների և գյուղ վերադառնում պարգևներով: Ձմռանը մեր գործը մի փոքր բարդանում է, որովհետև մշակույթի կենտրոնը տանիք գրեթե չունի և անձրևը որոշակի հատվածներից կաթկթում է»,-պարզաբանում  է Արթուր Կարապետյանը:

Ագարակաձոր գյուղի բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ պտղաբուծություն՝ լոլիկ, սոխ, ինչպես նաև անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի Ագարակաձոր 39/1 ընտրատեղամասում ընթանում են համայնքի ղեկավարի ընտրություններ: Ժամը 17.30 -ի դրությամբ 1083 ընտրողից մասնակցել է 591 ընտրող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter