Գառնիի 27/01-ում 78-ամյա Սիլվա Օհանյանի քվեարկությունը տեղի ունեցավ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում։ Սիլվա Օհանյանի փոխարեն քվեարկեց թոռնիկը՝ Սուրեն Օհանյանը։ Թոռը պարզաբանեց, որ տատը տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունի, այդ պատճառով չի կարող ընտրատեղամաս բարձրանալ:
Հիշեցնենք, որ այսօր Գառնիում ընթանում են համայնքապետի և ավագանու ընտրություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել