HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրաձորի ընտրատեղամասում մեկ թեկնածուն մեկից ավելի վստահված անձ ունի

Մետաքսյա Մաթեւոսյան

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները շարունակվում են: Հանձնաժողովի նախագահ Հրաչ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրողների նման հոսքն աննախադեպ է: Նրա տեղեկացմամբ՝ իրենց քվեարկությունը կատարել են ընտրացուցակով գրանցված 1991 ընտրողից մոտ 900-ը: Գրանցամատյանում դեռ ոչ մի ընտրախախտման դեպք չի արձանագրվել, չնայած նրան, որ հանձնաժողովի անդամները մի քանի անգամ զգուշացրին, որ համայնքի ղեկավարի համար նախատեսված ծրարները երբեմն մի կողմից բաց են: Եղավ դեպք, որ հանձնաժողովի անդամը ստիպեց նոր ծրար տրամադրել ընտրողին:

Չնայած հանձնաժողովի անդամների հորդորին՝ մեկ թեկնածուի՝ համայնքի ղեկավարի թեկնածու Վահագն Հայրապետյանի եւ ավագանու անդամի թեկնածու Սամվել Մուրադյանի կողմից ներկայացած վստահված անձինք շարունակում են ներկա լինել քվեարկության սենյակում երկու հոգով և չեն կրում վկայական: Շատ են ինքնուրույն ընտրություն կատարել չկարողացողները: Շատերը ընտրություն  են կատարում, քվեախցիկից դուրս են գալիս եւ ապա դրսում ընտրաթերթիկները դնում ծրարի մեջ: 

Ընտրությունների ընթացքում հաճախ ընտրասենյակ են մտնում և երկար ժամանակ ընտրությունների ընթացքին հետևում  ավագանու թեկնածուները և համայնքի ղեկավարի թեկնածուները:

Առաջին նկարում ոտքը ոտքին գցած երիտասարդը ավագանու թեկնածու Մանասյան Արսենն է: Երկրորդ նկարում համայնքի ղեկավարի թեկնածու Վահագն Հայրապետյանն է: 

Քվեարկության սենյակում գտնվող թեկնածուներին հանձնաժողովի նախագահը դուրս հրավիրեց մեր դիտարկումից հետո միայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter