HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում աշխատող դիտորդները վկայում են ընտրախախտումների մասին

Լեւոն Հարությունյան

Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը մոտենում է ավարտին և շատ օրինախախտումների մասին տեղեկանում ենք վստահված անձանցից և դիտորդներից:
Այսպես՝ Գյումրի քաղաքի թիվ 34/81 ընտրատեղամասում աշխատող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության դիտորդ Անտոն Իվչենկոն նշեց հետևյալը. «Կասկած ունեինք, որ մատյանից քաղվածք է արվում ՀՅԴ անդամի կողմից և այդ պատճառով խնդրեցինք հանձնաժողովի անդամին, որ էջերը այդքան հաճախակի չթերթի: Այդ ասելուց հետո գալիս են լավ տղերքը՝ փորձելով հարաբերություններ պարզել, սակայն միջամտում են ոստիկաններն ու մյուս վստահված անձինք»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Սիմոն Պետրոսյանից տեղեկացանք, որ ոմն Գևորգ փորձել է հարաբերություններ պարզել: Սիմոն Պետրոսյանը նաև նշեց, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածու Արշալույս Սարոյանը ներկա է եղել ընտրատեղամասում, ինչի իրավունքը չուներ, և հրաժարվել է դուրս գալ:
Բոլոր վստահված անձինք և դիտորդները դժգոհ էին նաև կահավորանքից՝ նշելով, որ բացակայում է ինչպես կահավորանքը, այնպես էլ չի աշխատում զուգարանը, լուսավորությունն էլ չի եղել և նոր-նոր ինչ-որ անձինք քաշում են այն:
Ժամը 17:08-ի դրությամբ այս ընտրատեղամասում քվեարկել է 327 քաղաքացի, իսկ ընտրողների ընդհանուր թիվը 1555 է: Ժամը 17:00-ի դրությամբ այնտեղ կար 2 դիտորդ և 7 վստահված անձ:

Թիվ 34/50 ընտրատեղամասում ընտրությունները ընթանում էին բնականոն հունով: 6 ընտրող չի կարողացել ինքնուրույն ընտրություն կատարել: Ընտրություններին մասնակցել է 415 ընտրող 1176 ընտրողից:

Թիվ 34/79 ընտրատեղամասում ներկա էին 6 դիտորդ և 9 վստահված անձ: Մեկ անձ չի կարողացել ինքնուրույն ընտրություն կատարել: 1160 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 246-ը:

Թիվ 34/80 ընտրատեղամասում ներկա էին 1 դիտորդ և 9 վստահված անձ: 4 քաղաքացի չի կարողացել ինքնուրույն քվեարկել: Ընտրություններին մասնակցել է 310 հոգի 1416 ընտրողից:
Այս տվյալներն արձանագրվել են ժամը 17:00-ի դրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter