HY RU EN

Հարություն Ամիրջանյան. «Շնողում այսօր ընթանում է համայնքապետի ազգակցական, բարեկամական ընտրություններ»

«Լալվար» անտառտնտեսության տնօրեն, շնողցի Հարություն Ամիրջանյանի ասելով` այսօր Շնողում ամեն մարդ ընտրում է համայնքապետի իր բարեկամ թեկնածուին: Շնողցիները այսօր խանդավառված են, նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ իր ընտրյալն արդեն գյուղի ընտրված գյուղապետն է, թեև ընտրությունների ավարտին դեռ ժամանակ կա և արդյունքերը կարող են անակնկալ մատուցել նրանց:

«Ես արդեն ընտրել եմ իմ թեկնածու համայնքապետին: Այո, իմ ընտրյալը գյուղի համար կարող է շատ լավ գործեր անել: Նա 5 թեկնածուների մեջ երևակայեք գյուղի հոգսերին ամենատեղյակն է և, դաժե մինչև հիմի շատ բաներ ունի գյուղի մարդկանց համար արած: Մինչև հիմա գյուղապետ չի աշխատել, բայց  բարձր պաշտոններ է զբաղեցրել», - հայտնեց շնողցի Միքայել Խառատյանը:

«Ընտրվելուց հետո որն է լինելու քո ընտրյալ թեկնածուի` գյուղի համար կատարած 1-ին փոխությունը»,- հարցրի: «Առաջին հերթին պետք է գյուղում բարեկեցիկ կյանք ստեղծի: Նա գյուղացու հոգսը պետք է իրեն վրա վերցնի: Ես մենակ էդ կարամ ասել», - պատասխանեց Միքայել Խառատյանը: «Իմ ընտրյալը մեր գեղի համար ամեն ինչ էլ անել տի: Իմ ընտրյալը ջրի հարցը հլա նաղդ լուծիլ տի»,- ասաց շնողցի Անդրանիկ Մելիքսեթյանը: «Բայց այս տարի Շնողում խմելու ջրագիծ է քաշվել»,- հիշեցրի: «Որդիան ա քաշվել, Ագարակի ջրագծի՞ցը: Ա, 1000 տնտեսությունից 800-ն է օգտվում էդ ջրագծից: Ընտրել եմ, էն մնացած 200-ի համար էլ ինքը տի քաշել ջուր: Գյուղի խնդիրը մենակ էդ ա, ջրի խնդիրը լուծի, մեկ էլ , գեղամիջյան ճանապարհների, վսյո: Վատ վիճակում է Թեղուտից Շնող եկող ճանապարհը: Չի սարքվում, բայց կարող է էդ մարդը սարքի»,- վստահեցրեց Անդրանիկ Մելիքսեթյանը:

Ռուդիկ Ալիխանյանի ասելով` Շնողի կարևոր խնդիրը մեկը չէ: «Իմ ընտրած թեկնածուն պետք է պայմաններ ստեղծի հողը մշակելու համար: Իհարկե շնողցիները ցանկություն ունեն հողը մշակելու, եթե պայմանները նորմալ լինեն: Իմ թեկնածուն կառավարության առաջ հարց է բարձրացնելու մատչելի տոկոսներով շնողցիներին վարկ տրամադրելու համար: Նա գյուղի բոլոր հարցերը պետք է առաջ քաշի: Ես մոտ մի 2 հա հող ունեմ, կարելի է ասել չեմ մշակում»,- հայտնեց  Ռուդիկ Ալիխանյանը:

«Թազեն գիտենք, ով տի լինի մեր գեղապետը, ուզում եք անունն էլ ասեմ, ով տի ըլիլ: Ղումաշյան Դավիթ Գեղամի: Ես կարամ Ձեզ հետ մարջ ունենամ, որ Դավիթը արդեն ընտրված ա, որովհետև մեր գեղըմը մինն էլա էն չեն արել, ինչ նա է արել», - ասաց մի տարեց տղամարդ: Գեղացոնց համար մի երեք օր առաջ գազ ա քաշել: Ճամփա էլ ա շինել: Գեղումը շատ  մարդու հմա ա գազ քաշել: Ինվալիդ մարդկանց գազն էլ է քաշել: Հա, մի 20 մարդու գազ է քաշել: Իմն էլ ա քաշել»,- գյուղամիջում ասաց մի տղամարդ, ով հրաժարվեց իր ազգանունը հայտնել:

Շնողցիներից մեկը ասաց, որ իմ զրուցակիցը  շնողցի Վանիկ Մատինյանն է: Մինչ  շնողցիներից յուրաքանչյուրը իր ընտրած համայնքապետի թեկնածուին արդեն ընտրված համայնքապետ էր համարում, Շնողի թիվ 31/02 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արամ Պողոսյանը հայտնեց, որ ժամը 18:25-ի դրությամբ` տեղամասի 1471 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 1040 ընտրողներ: Թիվ 31/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարինե Բլբուլյանից էլ տեղեկացանք, որ  ժամը 17-00-ի դրությամբ  տեղամասի 829-ը նտրողներից ընտրությանը մասնակցել են 515 ընտրողներ:

Շնողում ընտրողների հոսքը տեղամասեր ժամը 18:00-ից հետո նվազել է: Հիշեցնենք, որ Շնողում գյուղապետի պաշտոնի համար այսօր մրցակցում են գյուղապետի 5 թեկնածուներ՝ այդ թվում գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը, նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը, Թումանյանի  սոցիալական ծառայության պետ Անդրանիկ Մելիքսեթյանը, շնողցիներ Արմեն Առաքելյանը և Դավիթ Ղումաշյանը: