Գոհար Նալբանդյան
Շիրակի մարզի Գյումրի համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ, որտեղ առաջադրված է 13 թեկնածու: Ընտրատեղամաս 34/64-ի ընտրացուցակում գրանցված է 1893 ընտրող: ժամը 16:20-ի դրությամբ՝ 526 ընտրել էին: Ընտրատեղամասում արձանագրվել էր խախտում՝ կապված քվետուփի հետ: «Ռեալ էլեքշնս»-ի դիտորդ Լուսինե Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Առավոտյան 9:15 րոպեից եղել եմ ընտրատեղմասում: Ժամը 11:00-ի դրությամբ, երբ մոտեցա քվեատուփին, պատահաբար կպա, և տեսա, որ կնիքներից մեկը կոտրված է: Կափարիչը բացվեց, հանգիստ կարող էին լցոնում կատարել: Այդ պահին աղմուկ բարձրացրի, կանչեցի հանձնաժողովի նախահին: Ճիշտ է, սկզբից չէին ուզում արձանագրել, բայց հետո գրանցեցին: Մի շարք կազմակերպություններիր դիտորդներ ինձ վրա հարձակվեցին՝ ասելով, որ առավոտյան էդ նորմալ ա էղել: Արձանագրությունը կիազմելուց հետո պիտակներ ուղարկեցին, և տեսմնում եք՝ հիմա դրանք են փակցված: Հիմա ավելի ապահով է, ուրիշ խախտումներ չեմ նկատել: Դրանից հետո եկավ Նիկոլ Փաշինյանը և կարելի է ասել՝ իրենք զգաստացան»:
«Համախմբում» կուսակցության վստահված անձ Աննա Չերքեզյաննն էլ ասաց. «Ես էլ միայն էդ խախտումը նկատեցի: Դա էլ արձանագրվեց: Ուրիշ խախտումներ չեմ նկատել: Հանձնաժողովն էլ աշխատում է կանոնակարգված»:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թագուհի Կոստանյանն էլ մեր այն հացին, որ արդյոք քվեատուփը առավոտյան նորմալ են ստացել, պատասխանեց. «Առավոտյան քվեատուփը նորմալ վիճակում է եղել: Երբ նկատել ենք, որ ջարդված է, տեղում արձանագրություն ենք կազմել, քարտուղարն էլ միջամտեց՝ ասելով, որ դրա համար իրենք արդեն նկատողություն ստացել են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել