HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարսն ընտրել է սկեսուրի փոխարեն

Գայանե Սարգսյան 

Ժամը 19-ի դրությամբ Վանաձորի 30/21 տեղամասում 1745 ընտրողից 547-ն էր իր քաղաքացիական պարտքը կատարել։ Քիչ առաջ ահազանգ ստացանք «Համախմբում» կուսակցության վստահված անձ Կարինե Մինասյանից այն մասին, որ ընտրողներից մեկն այս տեղամասում չի կարողացել իրացնել իր ընտրական իրավունքը, քանի որ պարզել է՝ իր անվան դիմաց արդեն քվեարկած է։ Մեզ հետ զրույցի ընթացքում հանձնաժողովի անդամ Սուսաննա Սարգսյանն ասաց. «Այսպիսի թյուրիմացություն է տեղի ունեցել Նելսոն Ստեփանյան փողոցի 28 հասցեի հետ կապված. հարս ու սկեսուր եկել են ընտրելու, ուղղակի երկու տող թյուրիմացաբար շփոթել ենք։ Հարսը ստորագրել է սկեսուրի փոխարեն, ինչի արդյունքում սկեսուրը զրկվել է ընտրելու հնարավորությունից»։ Հանձնաժողովի քարտուղար Վիոլետա Ամիրխանյանը նշեց, որ ամբողջ օրվա ընթացքում միայն այդ խախտումն է գրանցվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter