HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությանը ներկայացել է վարորդական իրավունքի թղթով` ID անձնագրի փոխարեն

Էմմա Թումանյան

Գյումրու թիվ 34/72 ընտատեղամասում ավագանու ընտրություններ են: Դիտորդները և հանձնաժողովի նախագահն ընտրության ընթացքը բնութագրում են հանգիստ, առանց լարվածության մթնոլորտի: Ընտրողները 1753-ն են: Ժամը 17:00 –ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է 475 ընտրող:

Հանձնաժողովի նախագահն արձանագրել է մեկ ընտրախախտման դեպք, որի ժամանակ ներկայացվել է վարորդական իրավունքի թուղթը ID անձնագրի փոխարեն:  

Ինչպես նշում է «Հելսինկյան կոմիտեի» դիտորդը,  հանձնաժողովի նախագահն արագ արձանագրություն է կազմել և բոլոր անդամները ստորագրել են: Հանձնաժողովի նախագահը՝ Ասյա Կոսեմյանը ( ՀՀԿ ներկայացուցիչ), անընդհատ պնդում է իր արդար լինելու փաստը` մեղադրելով «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցչին մտադիր կերպով լարվածություն ստեղծելու մեջ:

Նշեմ, որ ընտրատարածքը ունի թեքահարթաքներ, բավականաչափ լուսավորություն :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter