
Բուժական. քվեարկություն ուրիշի փոխարեն
Գայանե Պողոսյան
Կոտայքի մարզի Բուժական գյուղի 26 ընտրատեղամասում տեղական դիտորդ Գետակ Դավթյանը («ԺԻՄԿ» ԻՀԿ) պահանջում է չթողնել քվեարկել ուրիշի փոխարեն։
Մեկ ընտրող քվեարկել է 2 հոգու փոխարեն՝ ասելով, որ ընտրողները ֆիզիկապես անկարող են և դրսում են մեքենայի մեջ, սակայն դիտորդը չի տեսել այդ մարդկանց մեքենայի մեջ սպասելիս։
Գ․ Դավթյանը պահանջում էր ցույց տալ փաստաթուղթ, որը կփաստի, որ կա այդպիսի օրենք, երբ ուրիշի փոխարեն քվեարկում են իր անձնագրով, իսկ նա սպասում է դրսում։
Հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջև վեճ սկսվեց։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ համաձայն է, նախընտրելի կլինի, եթե չլինեն այդպիսի դեպքեր։ Կազմվեց արձանագրություն խախտման վերաբերյալ, և տվյալ անձը դուրս հրավիրվեց։
Այս պահի դրությամբ Բուժականի 26 ընտրատեղամասում ընտրել է 1031 ընտրող: Ուրիշի օգնությամբ քվեարկածների թիվը 73-ն է:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել