HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փնտրվում է «կապույտ» ձեւանմուշ. թիվ 34/70 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Գյումրու թիվ 27 դպրոցում տեղակայված 34/70 ընտրատեղամասում ժամը 20:55-ի դրությամբ ընդհատված է ըեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքը: Չօգտագործված քվեաթերթիկները մարելուց հետո հանձնաժողովականները պարզեցին, որ կապույտ գույնի մի ձեւանմուշ պակասում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից իրենց տրամադրված փաստաթղթերում: Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Չարխիֆալակյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանին կատարած զանգից հետո հանձնաժողովի անդամ Սարգիս Մելոյանը գործընկերների միահամուռ որոշմամբ գործուղվեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ անհետացած ձեւանմուշի հետեւից:

«Հնարավոր է, որ պարզապես մոռացել են դնել,-նկատեց հանձնաժողովի նախագահ Հասմիկ Չարխիֆալակյանը,-դրանից պետք է 4 հատ լինի, որի վրա արձանագրում ենք վերջնարդյունքները՝ երկուսը դնում ենք պարկի մեջ, մյուս երկուսը հանձնում ընտրատարածքային հանձնաժողովին»:

40 րոպե բացակայելուց հետո, Սարգիս Մելոյանը վերադարձավ՝ հայտարարելով, որ նման ձեւանմուշ տրամադրում են միայն ԱԺ ընտրությունների ժամանակ:

Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքն ընդհատելու մեկ փորձ էլ եղավ  նիստը սկսելուց 15 րոպե անց, երբ ներսում գտնվող ոստիկանական խմբի ղեկավար, կոչումով մայոր բարձրաստիճան ոստիկանը փորձում էր հանձնաժողովի նախագահին մի կողմ հրավիրել եւ ինչ որ բան ճշտել: Միջամտեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գեւորգ Ալիխանյանը՝ հորդորելով ոստիկանին մնալ իր իրավասությունների շրջանակում եւ չմիջամտել հանձնաժողովի աշխատանքներին: «Դուք կոչված ենք օրենք պաշտպանելու, հարգարժան մայոր, բայց հենց այս պահին օրենք եք խախտում» ,-նկատեց Գեւորգ Ալիխանյանը:

Նշենք, որ ժամը 20:00-ի դրությամբ թիվ 34/70 ընտրատեղամասում 1953 ընտրողից ընտրությանը մասնակցել է 767 ընտրող, մարվել է չօգտագործված 1208 քվեաթերթիկ, 5 քվեաթերիկ ի սկզբանե խոտան է համարվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter