HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրությունների արդյունքները (թարմացվող)

Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի: Քվեարկությանը մասնակցող ընրողների թիվը 7528 է, սակայն ընտրության է ներկայացել 3572-ը, այս մասին հայտնում է Վայոց ձորի ընտրատարածքի ղեկավար Կարինե Հարությունյանը: Առաջադրված միակ թեկնածուն համայնքի մինչև օրս գործող ղեկավար Դավիթ Հարությունյանն է, ով ընտրության արդյունքում հավաքել է 3176 ձայն, դեմ է քվեարկել 78 հոգի:


Վայոց ձորի Արենի համայնքի ղեկավար ընտրվեց Րաֆֆի Խաչատրյանը՝ 342 քվեով:

Արենին միակ համայնքն էր, որտեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էին միանգամից 6 թեկնածուներ: Ընդ որում, 6-ն էլ անկուսակցական էին: Մյուս թեկնածուներից Միքայել Գրիգորյանը ստացավ 307 ձայն, Մասիս Ղազարյանը՝ 278, Գևորգ Սիմոնյանը՝ 80, Վասակ Կարապետյանը՝ 73, իսկ Համազասպ Արսենյանը՝ 27 ձայն:

Արենիում ընտրելու իրավունք ունեցող 1494 քաղաքացիներից ընտրությանը մասնակցեցին 1124-ը: Անվավեր ճանաչվեց 7 քվեաթերթիկ:


Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար ընտրվեց Հանրապետական կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Դավիթ Ղումաշյանը: Նահավաքեց 684 ձայն: Համայնքապետի մյուս թեկնածուներից անկուսակցական Արմեն Առաքելյանը ստացավ 243 ձայն, ՀՀԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ Անդրանիկ Մելիքսեթյանը՝ 151 ձայն, անկուսակցական, նախկին համայնքապետ Հովիկ Սահակյանը՝ 18 ձայն, իսկ անկուսակցական, «Թեղուտ» ՓԲԸ-ի տեղամասի պետ Հայկազ Քոչինյանը՝ 581 ձայն:


Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի 35/1 ընտրատեղամասում անցկացվեցին ՏԻՄ ընտրությունները։ Ընտրացուցակում գրանցված 752 ընտրողից մասնակցել է 502-ը։ Ղարիբջաբյան համայնքի ղեկավարի թեկնածուներն էին՝ 1.Գևորգյան Սևակ Արշալույսի(ՀՀԿ)` 122 ձայն, 2.Հարությունյան Պարգև Նորայրի (անկուսակցական)` 123 ձայն 3.Մինասյան Համլետ Համբարձումի(անկուսակցական)` 101 ձայն, 4.Պողոսյան Մանվել Վարազդատի (ՀՀԿ)` 156 ձայն: Համայնքի ղեկավար Մանվել Պողոսյանը վերընտրվեց։ Անվավեր քվեաթերթիկները 37 են:


Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում համայնքապետի և ավագանու անդամների ընտրությունն ավարտվեց հետևյալ պատկերով։ Ընտրությանը մասնակցել է 1513 ընտրող։ Ներկայիս գյուղապետը՝ Գնել Գառնիկի Գրիգորյանը, հաղթեց այս ընտրություններում 1063 ձայնով։ Մյուս թեկնածուները՝ Սիրականյան Էդգար Ռուբիկի՝ 239 ձայն, Աշոտ Գարեգինի Սահակյանը՝ 128 ձայն։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 83 է։


Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում ընթացող ՏԻՄ ընտրությունները ժամը 1:30-ի դրությամբ ավարտվեցին: Ընտրատեղամասերը երկուսն են' Մշակույթի տուն (22/1) և միջնակարգ դպրոց (22/2): Հիշեցնեմ,որ այստեղ ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի: Ընտրատեղամաս 22/1-ում ընտրողների թիվը 1543 է, քվեարկությանը մասնակցել են 955-ը: Ձայները բաշխվել են այսկերպ.

1.Հարութունյան Խաչիկ` 125 ձայն
2.Հարութունյան Վանիկ` 391 ձայն
3.Պողոսյան Արմեն` 381 ձայն

Ընտրատեղամաս 22/2-ում ընտրողների թիվը 1820 է, քվեարկությանը մասնակցել են՝ 1009-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
1.Հարութունյան Խաչիկ 82 ձայն
2.Հարութունյան Վանիկ 409ձայն
3.Պողոսյան Արմեն 493 ձայն
74  ձայնի առավելությամբ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում  ընտրվել է Արմեն Պողոսյանը, նա հավաքել է 874 
ձայն, Խաչիկ Հարութունյանը` 207 և Վանիկ Հարութունյանը` 800 ձայն: Անվավեր է ճանաչվել 168 քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահ Հայկ Հարությունյանը քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում որեւէ խախտում չի գրանցել։

Սևանի Գոմաձոր թաղամասում (23/10 տեղամաս) գործող քաղաքապետը պարտվեց: Թեկնածուներից Ռուդիկ Ղուկասյանը հավաքեց` 120, Սարգիս Մուրադյանը`329, Արա Սմբատյանը` 53 ձայն:

23/03 ընտրատեղամասում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուդիկ Ղուկասյան` 407, Սարգիս Մուրադյան` 469, Արա Սմբատյան` 126, 23/02 ընտրատեղամասում` Ռուդիկ Ղուկասյան` 358, Սարգիս Մուրադյանը` 506, Արա Սմբատյանը` 58 ձայն, 23/08 ընտրատեղամասում` Ռուդիկ Ղուկասյան` 340, Սարգիս Մուրադյան` 677, Արա Սմբատյան` 113:


Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի 36/1տեղամասում ամփոփվեցին ընտրությունների արդյունքները: 314 ձայնով համայնքի ղեկավար ընտրվեց Արկադի Գրիգորյանը: Մյուս թեկնածուներից Վարդերեսյան Վարուժանը հավաքեց 227 քվե, Գրիգոր Սարգսյանը` 214, Հովակիմ Շահվալադյանը`185, Գեղամ Սևոյանը` 85: Անվավեր էր 44 քվեաթերթիկ: Բոլոր թեկնածուները անկուսակցական էին և ինքնաառաջադրված: Ընտրական իրավունք ունեցող 1685 քաղաքացուց 1069-ը մասնակցել է ընտրություններին: Քվեարկությունն անցել է առանց էական միջադեպերի ու խախտումների, երբեմն, սակայն, ընդմիջվում էր հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց քննարկումներով: Հաշվարկի ավարտին թեկնածուների վստահված անձինք շնորհավորում էին միմյանց:


Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ էր։ Քիչ առաջ ավարտվեց քվեների հաշվարկը։ Ընտրելու իրավունք ունեցող 3103 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել էին 1998-ը։ Համայնքը արդեն 20 տարի ղեկավարող անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը վերընտրվեց` հավաքելով 688 ձայն։ ՀՀԿ ներկայացուցիչ Սարգիս Մանուկյանը ստացավ 451, անկուսակցական Առաքել Գրիգորյանը` 418, իսկ ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Անտոնյանը` 331 ձայն։ Եվս 104 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: Քվեների հաշվարկի ընթացքում լուրջ խախտումներ չարձանագրվեցին։


Աշոցքի 33/02 տեղամասում համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ալոյան Արթուրը ստացել է 367 ձայն, ՀԱԿ ներկայացուցիչ Զորօղլյան Արարատը՝ 44 ձայն, ՀՅԴ ներկայացուցիչ Սարգսյան Սուրենը՝ 26 ձայն, իսկ ՀՀԿ անդամ Սողոյան Սերգեյը՝ 7 ձայն: 12 քվեաթերթիկ անվավեր է եղել:

33/01 ընտրատեղամասում 1167 ընտրողից ընտրությանը մասնակցել են 641-ը: Ալոյան Արթուրի օգտին եղել է 539 քվեաթերթիկ, Զորօղլյան Արարատի օգտին՝ 34-ը, Սարգսյան Սուրենին ձայն է տվել 44 քաղաքացի, Սողոյան Սերգեյին՝ 14-ը: 10 քվեաթերթիկ անվավեր է եղել:


Վանաձորի թիվ 30/20 ընտրատեղամասում ընտրողների ցուցակային թիվը 1899 է: Նրանցից ընտրել է 761-ը, անվավեր է ճանաչվել 28 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Բարգավաճ Հայաստան` 49, Լուսավոր Հայաստան` 217, Համախմբում`10, Հայ Ազգային կոնգրես` 6, ՀՅԴ` 38, ՀՀԿ` 315, Հայկական Վերածնունդ` 70, Քաղաքացիական պայմանագիր` 27:


Գառնու 27/01 ընտրատեղամասում 1587 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1083-ը։ Համայնքի ղեկավարի թեկնածությունում ձայների մեծամասնությունը բաշխվել է «Կալինա-Դվին» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ահարոն Սահակյանին՝ 594 քվեով։ Իսկ «Գառնի» ՍՊԸ-ի տնօրեն Արուսյակ Այվազյանը հավաքել է 53, համայնքապետ Աշոտ Վարդանյանը՝ 316, Ա. Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոնի տնօրեն Տիգրան Կարապետյանը` 73 ձայն։ Այս ընտրատեղամասում անվավեր 27 քվեաթերթիկ է գրանցվել։ Հանձնաժողովի նախագահ Արմեն Գասպարյանը քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում որեւէ խախտում չի գրանցել։

27/02 ընտրատեղամասում 1305 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 901-ը։ Նրանցից 303-ը քվեարկել է Աշոտ Վարդանյանի, 44-ը՝ Արուսյակ Այվազյանի, 48- ը՝ Տիգրան Կարապետյանի օգտին, իսկ ձայների մեծամասնությունը հավաքել է Ահարոն Սահակյանը՝ 461 քվեով։ Անվավեր 40 քվեաթերթիկ է գրանցվել։ Հանձնաժողովի նախագահ Վահե Հարությանի հաղորդմամբ՝ հաշվարկի ընթացքում որեւէ խախտում չի գրանցվել։

27/3 ընտրատեղամասում համայնքի ղեկավարի թեկնածությունում ձայների մեծամասնությունը բաշխվել է այսպես. Ահարոն Սահակյանին՝ 592 ձայն, Աշոտ Վարդանյան՝ 321 ձայն, Արուսյակ Այվազյան՝ 54 ձայն, Տիգրան Կարապետյան` 28 ձայն։ 


Գյումրու Երկ/գծի կայարանի վարչական շենքում տեղակայված 34/66 ընտրատեղամասում ժամը 24:15-ին ընտրություններն ավարտվել են: Ընտրատարածքում 1822 ընտրողից ընտրությանը մասնակցել են 661-ը: Այստեղ ձայները բաշխվել են այսկերպ.

1. «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական Կուսակցություն- 27 ձայն
2. «Բալասանյան»Կուսակցությունների Դաշինք - 220 ձայն 
3. «Բարգավաճ Հայաստան» Կուսակցություն- 98 ձայն
4. «Գաղափարակից Լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ) »- 84 ձայն
5. «Գյումրեցու Ոգի» Կուսակցություն - 35 ձայն
6. «Գործարար» Կուսակցություն- 9 ձայն
7. «Համախմբում» Կուսակցություն- 26 ձայն
8. «Հայ Ազգային Կոնգրես» Կուսակցություն - 20 ձայն
9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» Կուսակցություն- 41 ձայն
10.«Հայկական Վերածնունդ» Կուսակցություն- 68 ձայն
11.«Քաղաքացիական Պայմանագիր» Կուսակցություն- 6 ձայն
Անվավեր է ճանաչվել 27 քվեաթերթիկ:

Գյումրու թիվ 27 դպրոցում տեղակայված 34/70 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը՝ առաջատարը «Բալասանյան դաշինք»ն է 417 ձայնով, իսկ ամենաքիչ ձայները ստացել է ՀԱԿ-ը՝ 3 ձայն: Այս ընտրատեղամսում 1953 ընտրողից ընտրություններին մասնակցել է 767 ընտրող:

  1. «Բալասանյան դաշինք» - 417 ձայն

  2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-88 ձայն

  3. Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)-61 ձայն

  4. Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)-3 ձայն

  5. Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)- 26 ձայն

  6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5 ձայն

  7. «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (նախկին ՕԵԿ)-40 ձայն

  8. «Համախմբում» կուսակցություն-38 ձայն

  9. «Գործարար» կուսակցություն-12 ձայն

  10. «Գյումրեցու ոգի» կուսակցություն-15 ձայն

  11. «Ալյանս» կուսակցություն-10 ձայն

Անվավեր է ճանաչվել 52 քվեաթերթիկ

Գյումրու թիվ 5 դպրոցում տեղակայված 34/48 ընտարտեղամասում ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը եւ հայտնի են նախնական տվյալները: Այս ընտրատարածքում 1734 ընտրողից ընտրությանը մասնակցել են 656-ը: Ձայներն այս տեղամասում բաշխվել են հետեւյալ կերպ. «Բալասանյան դաշինք»` 332 ձայն,«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 67 ձայն, Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)` 41 ձայն, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)` 2 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)`33 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`6 ձայն, «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (նախկին ՕԵԿ)`53 ձայն, «Համախմբում» կուսակցություն`41 ձայն, «Գործարար» կուսակցություն`15 ձայն, «Գյումրեցու ոգի» կուսակցություն` 32 ձայն, «Ալյանս» կուսակցություն` 10 ձայն: Անվավեր է ճանաչվել 24 քվեաթերթիկ:


Կապանի 38/09 ընտրատեղամասում գործող, ՀՀԿ-ական քաղաքապետ Արթուր Հայրապետյանը 403 ձայն է ստացել, դաշնակցական Արտուր Աթայանը՝ 173, ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը՝ 127:

Ընտրողների ընդհանուր թիվն այդ ընտրատեղամասում 1279 է, ընտրությանը մասնակցել են 715-ը:

38/17 ընտրատեղամասում Աշոտ Հայրապետյանը ստացել է 280 ձայն, Արտուր Աթայանը՝ 200, Արթուր Մարտիրոսյանը՝ 85:

38/05 ընտրատեղամասում Աշոտ Հայրապետյանը ստացել է 410, Արտուր Աթայանը՝ 302, Արթուր Մարտիրոսյանը՝ 144 ձայն:


Գյումրու թիվ 10 դպրոցում տեղակայված 34/ 67 ընտրատեղամասում 1906 ընտրողից ընտրությանը մասնակցել են 741-ը: Ձայներն այս տեղամասում բաշխվել են հետեւյալ կերպ.
1. «Ալյանս» կուսակցություն - 14 ձայն
2. «Բալասանյան դաշինք» - 306 ձայն 
3. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 106 ձայն
4. Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ) - 76 ձայն
5. Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) - 8 ձայն
6. Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) - 49 ձայն
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 9 ձայն
8. «Հայկական Վերածնունդ» կուսակցություն - 78 ձայն
9. «Համախմբում» կուսակցություն - 32 ձայն
10. «Գործարար» կուսակցություն - 8 ձայն
11. «Գյումրեցու ոգի» կուսակցություն - 23 ձայն
Անվավեր է ճանաչվել 32 քվեաթերթիկ: Հատուկ կարծիք ներկայացրել է մեկ անդամ՝ Քաղաքացիական Վերածնունդ կուսակցությունից :


Գյումրու թիվ 38 դպրոցում տեղակայված 34/18 ընտարտեղամասում ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը եւ հայտնի են նախնական տվյալները: Այս ընտրատարածքում 1478 ընտրողից ընտրությանը մասնակցել են 409-ը: Ձայներն այս տեղամասում բաշխվել են հետեւյալ կերպ.

  1. «Բալասանյան դաշինք» - 85 ձայն
  2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-148 ձայն
  3. Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)-23 ձայն
  4. Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)-1 ձայն
  5. Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)-14 ձայն
  6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-2 ձայն
  7. «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (նախկին ՕԵԿ)-39 ձայն
  8. «Համախմբում» կուսակցություն-31 ձայն
  9. «Գործարար» կուսակցություն-7 ձայն
  10. «Գյումրեցու ոգի» կուսակցություն-12 ձայն
  11. «Ալյանս» կուսակցություն-6 ձայն

 Անվավեր է ճանաչվել 31 քվեաթերթիկ: 


Լոռու մարզի Այգեհատ համայնքում գրանցված 235 ընտրողից 32/1 տեղամաս ընտրության ներկայացել է 150 մարդ: Ընտրություններն ընթացել են առանց միջադեպերի և խախտումների: Համայնքապետի տեղի համար մրցակցող 5 Շահվերդյաններից թեժ պայքար էր ընթանում գործող գյուղապետ Սամվել Շահվերդյանի և նախկին գյուղապետ Արշակ Շահվերդյանի միջև: Գործող գյուղապետ Սամվել Շահվերդյանը ներկա էր ընտրության արդյունքների ամփոփմանը: Ընդամենը 3 ձայնի առավելությամբ Այգեհատի գյուղապետ ընտրվեց Արշակ Շահվերդյանը, ով հավաքեց 45 ձայն, Սամվել Շահվերդյանը՝ 42 ձայն: Ամենից քիչ ձայները հավաքել է Բորիս Շահվերդյանը՝ 11 ձայն, 14 ձայն՝ Գագիկ Շահվերդյանը, 32 ձայն՝ Խաչատուր Շահվերդյանը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 6-ն է:

Նորընտիր գյուղապետի որդին՝ Լևոն Շահվերդյանը, ավագանու թեկնածուների թվում էր և նույնպես հաղթել է: Ավագանու ընտրված 5 թեկնածուներից 4-ը Շահվերդյաններ են:


Վայոց ձորի Ագարակաձորի 39/1 ընտրատեղամասում 338 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչ Դերենիկ Մարտիրոսյանը, ով 2012-2012 թթ. համայնքի գյուղապետի պաշտոնն է զբաղեցրել: Իսկ մնացած թեկնածուներից Անուշավան Ավետիսյանը հավաքել է 185 ձայն, Էմին Խաչատրյանը` 159: Այս համայնքում 1083 ընտրողից ընտրությանը մասնակցել է 689 անձ, 7 քվե անվավեր է ճանաչվել: Ընտրությունների ընթացքում 28 ընտրող չի կարողացել ինքնուրույն քվեարկել:


Լոռու մարզի Արևածագ համայնքում ընտրվեց նախկին գյուղապետը: Համայնքում ընտրության իրավունք ունեցող 657 արևածագցիներից ընտրատեղամաս ներկայացել են 522-ը, որոնցից 42-ն ընտրությանը մասնակցել են ուղեկցողի օգնությամբ: Այստեղ երկու գյուղապետի թեկնածու կար՝ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Սամվել Սարգսյանը և նախկին գյուղապետ, գյուղապետի թեկնածու Արթուր Հովհաննիսյանը: 15 ձայնի առավելությամբ Արևածագ համայնքի գյուղապետ է ընտրվել Արթուր Հովհաննիսյանը, նա հավաքել է 259 ձայն, իսկ Սամվել Սարգսյանը՝ 246: Անվավեր է ճանաչվել 17 քվեաթերթիկ: Ընտրության արդյունքների ամփոփումն ավարտվել է ժամը 23:50 րոպեին: Հանձնաժողովի նախագահ Արմինե Երիցյանը նշում է, որ որևէ խախտում չի արձանագրվել:


Կոտայքի մարզի Կամարիս համայնքի թիվ 27/1 ընտրատեղամասում ավարտվեց համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Ըստ նախնական տվյալների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` Սարգիս Խաչիկյան՝ 124, Հովիկ Սարգսյան՝ 300, Վարդան Ենոքյան՝ 203 ձայն: Ակնհայտ առավելությամբ՝ 202 ձայնի տարբերությամբ համայնքի ղեկավար է ընտրվել Գոռ Հակոբյանը՝ 502 ձայն: Հանձնաժողովի նախագահի խոսքերով ընտրությունը ընթացել է նորմալ՝ առանց խախտումների: 1710 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 1184-ը: 

_________________________________________________________________________________________

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի 25/1 ընտրատեղամասում գրանցված 1991 ընտրողներից քվեարկությանը մասնակցեց 1317-ը: Քվեարկության արդյունքներն հետևյալն են՝
 1. Հովհաննիսյան Կառլեն Աթաբեկի - 666 ձայն
 2. Սահակյան Հովսեփ Հովհաննեսի - 339 ձայն
 3. Հայրապետյան Վահագն Սամվելի - 263 ձայն
_____________________________________________________________________________________________

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում գործող գյուղապետը պարտվեց Գավառի պոլիկլինիկայի տնօրենին: Սարուխան համայնքում ընտրություններին մասնակցել է 2720 ընտրող կամ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 46 տոկոսը (ընտրելու իրավունք ունեցողների թիվն այս համայնքում 5921 է):

Նախնական տվյալների համաձայն՝ սարուխանցիների ձայների մեծամասնությունն ստացել է Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանը՝ 1332 ձայն:

Համայնքապետի թեկնածուներից ՀՀԿ-ական Վահան Գեւորգյանը, որը 2008-ից ղեկավարում էր համայնքը, ստացել է 893 ձայն: Թեկնածուներից մյուսը՝  անկուսակցական Էդգար Վարդանյանը, որը Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարն է, հավաքել է 385 ձայն: 105 քվեաթերթիկ հաշվարկի պահին ճանաչվել է անվավեր:

____________________________________________________________________________________________

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված երկու թեկնածուներից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հաղթել է համայնքի գործող ղեկավար Վոլոդյա Խլոյանը: Երեկ կայահացած համայնքի ղեկավարի ընտրություններում նա ստացել է 2539 ձայն: Վոլոդյա Խլոյանը Վարդենիսում պաշտոնավարում է 2008 թվականից: Նրա կուսակից մրցակից, «Լիկա-Ալեն» ՍՊԸ հիմնադիր Կարեն Մկրտչյանը հավաքել է 1666 ձայն: Անկուսակցական, «Էյ. Ի. Ջի Սերվիս» ՍՊԸ ծառայության պետ Գնել Խչեյանի օգտին քվեարկել է 1425 քաղաքացի:

Վարդենիս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 10 287 է, ընտրությանը մասնակցել է 5 913 քաղաքացի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter