
Թեկնածուի վստահված անձը օգնում է հանձնաժողովին հաշվարկի ընթացքում
Մետաքսյա Մաթեւոսյան
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններն ավարտվեցին: Ըստ ընտրացուցակների` 1991 ընտրողնորից ընտրությանը մասնակցել է 1317-ը (259-ը քվեարկել է նույնականացման քարտով): 22:30 դրությամբ հանձնաժողովի անդամները հաշվում են ավագանու անդամների քվեաթերթիկները: Հանձնաժողովի անդամներին հաշվելու ընթացքում օգնում էր թեկնածու Հովիկ Գուլոյանի վստահված անձը, որը նկատելով մեր արձանագրած փաստը` հեռացավ հանձնաժողովի անդամների կողքից` քվեաթերթիկները հանձնելով հանձնաժողովի անդամներից մեկին: Այս ընթացքում հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չարձանագրեց դեպքը և չպահանջեց վստահված անձից հեռանալ քվեաթերթիկների հաշվարկման սեղանի մոտից:
Լուսանկարում` դեղին բաճկոնով երիտասարդը վստահված անձ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել