
20 տարի անց Գառնին նոր համայնքապետ ունի
Քսանամյա պաշտոնավորումից հետո Գառնու արդեն նախկին գյուղապետ Աշոտ Վարդանյանը երեկ կայացած ընտրություններում պարտվեց «Կալինա-Դվին» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ահարոն Սահակյանին։
ԿԸՀ-ի տվյալները հաղորդում են, որ «Կալինա-Դվին» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ահարոն Սահակյանը հավաքել է 2231, Աշոտ Վարդանյանը՝ 1223, «Գառնի» ՍՊԸ-ի տնօրեն Արուսյակ Այվազյանը՝ 188, Ա. Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոնի տնօրեն Տիգրան Կարապետյանը՝ 206 ձայն։ Իսկ անվավեր ճանաչվել է 152 քվեաթերթիկ։
Իդեպ, Ահարոն Սահակյանը նախորդ ընտրություններին ևս համայնքի ղեկավարի թեկնածություն էր առաջադրել, սակայն պարտվել էր Աշոտ Վարդանյանին։
Ընտրելու իրավունք ունեցող 5926 բնակչից Գառնիում քվեարկությանը մասնակցել է 4066 ընտրող։Այսինքն՝ընտրողների գրեթե 69%-ը։
Ինչպես «Հետք»-ին փոխանցեց 27 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Ավագյանը՝ ընտրության օրը Գառնիի չորս ընտրատեղամասերում խախատումներ չեն գրանցվել։ Հանձնաժողովի որևէ նախագահ խախատումների, բողոքների վերաբերյալ դիմում չի ներկայացրել, տարածքային հանձնաժողովը ևս գոհ է ընտրական գործընթացից եւ հաստատում է՝ օրն առանց միջադեպերի է եղել։
Լուանկարը՝ www.national.am կայքի
Մեկնաբանել