
ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարները:
Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը, համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարն հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև Անկախ պետությունների համագործակցության կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների պարգևատրում: Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո: Համագումարի կազմակերպիչը ՌԴ կրթության և գիտության նախարությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել