
Մարտիրոսյանն ու Պետրոսյանը՝ աշխարհի չեմպիոններ
Հայ պատանի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը դարձել են շախմատի աշխարհի չեմպիոններ:
Արտաշատցի Հայկ Մարտիրոսյանը, հանդես գալով մինչեւ 16 տարեկանների խմբում, ոչ մի պարտություն չի կրել: chessbomb.com կայքը հրապարակել է հայ պատանի շախմատիստի բոլոր պարտիաները: Հայկը 11 տուրի արդյունքներով վաստակել է 9 միավոր՝ տանելով 7 հաղթանակ, չորս պարտիա ավարտելով ոչ-ոքի:
9 միավոր է վաստակել նաեւ մինչեւ 18 տարիքայինների խմբում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը:
Նշենք, որ շախմատի պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում էր Ռուսաստանի Դաշնության Յուգրա քաղաքում:
Լուսանկարում՝ Հայկ Մարտիրոսյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել