HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է այցելել Չեխիայի ռազմական ոստիկանության պատվիրակությունը

Սեպտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում էր գտնվում Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման հեռանկարները: Չեխական կողմին հանգամանալից ներկայացվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատանքների կազմակերպման գործընթացը, մասնագիտական և օրենքով սահմանված գործառույթները: Միաժամանակ կարևորվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուսուցումն ու վերապատրաստումը Չեխիայի Հանրապետության ՌՈ համապատասխան կառույցներում, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Հայաստան կատարած այցի շրջանակում Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև ռազմական ոստիկանության մի շարք տարածքային բաժիններ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter